Լուի դը Ֆյունես
| Լուի դը Ֆյունես | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Լուի Ժերմեն Դավիդ դը Ֆյունես դը Գլարսա |
| Ծնվել է` | հուլիսի 31, 1914 |
| Ծնվելու վայր` | Կուրբեվուա (Ֆրանսիա) |
| Վախճանվել է` | Նանտ, (Ֆրանսիա) |
| Վախճանի օր` | հունվարի 27, 1983 |
| Մասնագիտություն | Դերասան, Սցենարիստ, Ռեժիսոր |
| Ակտիվ շրջան | 1946-1982 |
| Ժանրեր | Կատակերգություն |
| Ընտրանի | "Ժանդարմը Սան-Տրոպեից", "Ֆանտոմաս", "Սառեցվածը" |
| Ամուսին(ներ) | Ժերմեն Լուիս Էլոդի Քարոյեր (1936–1942) Ժաննա Ավգուստին Բարթելմեյ (1943–1983) |
| Երեխա(ներ) | 3 որդի |
| IMDb-ում էջ | ID 0000086 |
| Վեբկայք | IMDb-ում էջ, kinopoisk-ում |
Լուի դը Ֆյունես (ֆրանսերեն՝ Louis Germain David de Funès de Galarza, հուլիսի 31, 1914, Կուրբեվուա, Ֆրանսիա - հունվարի 27, 1983, Նանտ), ֆրանսիացի հայտնի դերասան:
Խաղացել է մոտ 150 ֆիլմում, առավել հիշարժան են նրա կատակերգական դերերը, որոնցից են Ֆանտոմասի և Ժանդարմի մասին ֆիլմաշարերը:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրությունը
Լուի դը Ֆյունես դը Գալարսան ծնվել է 1914 թ.-ի հուլիսի 31-ին Կուրբեվուայում, Ֆրանսիա: Նրա ծնողները արմատներով Սեվիլիայից են: Նրա հայրը` Կարլոս Լուի դը Ֆյունես դը Գալարսան փաստաբան էր Իսպանիայում, բայց այնուհետև, երբ տեղափոխվեց Ֆրանսիա, դարձավ ալմաստ մշակող: Նրա մայրն ուներ իսպանական և պորտուգալական ծագում: Նրա ծնողները Ֆրանսիա են տեղափոխվել 1904 թ.-ին, երբ վերջիններիս ծնողները դեմ էին այդ միությանը:
Մանուկ ժամանակ Լուի դը Ֆյունեսը իր ընկերներին հայտնի էր որպես «Ֆյուֆյու»: Նա ոչ վատ խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն: Երիտասարդ ժամանակ զբաղվում էր նկարչությամբ և դաշնամուր էր նվագում: Նա աշխատում էր քիչ վարձատրվող աշխատանքներում, որտեղից նրան հաճախ ազատում էին գործից: Դրանից հետո նա դարձավ դաշնակահար` հիմանականում ջազ ոճի երգեր նվագելով Պիգալում: Հաճախորդներն այնտեղ միշտ ծիծաղում էին, երբ Լուին ծամածռություն էր անում:
1936 թ.-ին Լուի դը Ֆյունեսն ամուսնացավ Ժերմեն Լուիզ Էլոդի Քարոյերի հետ: Նրանք ունեցան մի որդի` Դանիելը: 1942 թ.-ի վերջում նրանք ամուսնալուծվեցին:
Երկրորդ համաշխարհային պատերազմում Փարիզի պաշարման ժամանակ Լուի դը Ֆյունեսը երաժշտական դպրոցում դաշնամուր էր դասավանդում, որտեղ էլ նա սիրահարվում է քարտուղարուհի Ժաննա Ավգուստին դը Բարթելեմեյ դը Մոպասան: Ժաննան սիրահարվեց «փոքրիկ մարդուն, որը ջազ էր խաղում իբրև աստված»: Նրանք 1943 թվականին ամուսնացան և միասին եղան 40 տարի` մինչև Լուի դը Ֆյունեսի մահը (1983): Նրանք ունեին երկու որդի` Փաթրիկը և Օլիվյեն:
Պատերազմի ավարտից հետո դը Ֆյունեսն իրեն փորձում է կինեմատոգրաֆում: Մինչ այդ Լուի դը Ֆյունեսը սովորում էր Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսերում: 1945 թ.-ին նա նկարահանվում է «Բարբիզոնյան գայթակղություն» ֆիլմում, որի ռեժիսորը Պան Ստելին էր: Բայց փառքի հասնելու համար նա դեռ շատ երկար ճանապարհ ուներ:
1958 թ.-ին Լուի դը Ֆյունեսը ռեժիսոր Իվ Ռոբերի «Բռնված չէ, գող չէ» ֆիլմում մարմնավորեց գլխավոր հերոսին` որսագող Բլերոյին: Այս ֆիլմը նրան մեծ ճանաչում բերեց: Այս ֆիլմի լուսյ տեսնելուց հետո արտասահմանում նրան անվանում էին «Դոնալդ Դաք»: Այս ֆիլմը Ռուսաստանում ավելի հայտնի է «Բլերո» անվան տակ: 60-ականներին Լուի դը Ֆյունեսը մեծ ժողովրդականություն էր վայելում: Նա տարեկան նկարահանվում էր երեք-չորս ֆիլմում: Այս տարիներին նա նկարահանվեց Անդրե Յունեբելի «Ֆանտոմաս» եռագրությունում: Ռեժիսորը հենց սկզբից պլանավորել էր նկարահանել Ֆանտոմասի մասին պատմող տաս ֆիլմ, բայց քանի որ ֆիլմն այնքան էլ ժողովրդականություն չէր վայելում, նա սահմանափակվեց ընդամենը երեք ֆիլմով և վերջին եղավ «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի» ֆիլմը:
Նրա մյուս դերասանական գործերը, որոնցից են «Մեծ զբոսանք» և «Բերանբացը», գրկաբաց ընդունվեց աշխարհի ավելի քան տաս միլիոն հանդիսատեսների կողմից: Նույն կերպ հանդիսատեսները շատ հավանեցին ժանդարմների մասին պատմող ֆիլմաշարքը:
Ինքը` Լուի դը Ֆյունեսն իր կարերիայի մասին ասել է «Ես չեմ ափսոսում իմ կարերիայի դանդաղ աճի համար: Այդ դանդաղությունն ինձ օգնեց հիմնովին հասկանալ իմ մասնագիտությունը: Երբ ես դեռ անհայտ էի, ես փորձում էի դետալներով, միմիկաներով և ժեստերով գեղեցկացնել իմ փոքր դերերը, որոնք տրվում էին ինձ: Արդյունքում ես ձեռք բերեցի որոշ կատակերգական հմտություններ, առանց որի չէի կարողանա իմ կարերիաս զարգացնել: Դրա համար էլ եթե նորից հարկ լինի ամեն ինչ սկսել նորից, ես չէի հրաժարվի այս ճանապարհից:
1970-ականներին Լուի դը Ֆյունեսը մնում էր որպես Ֆրանսիայի ամենասիրելի ու ամենահայտնի դերասաններից մեկը: Նա ակտիվորեն նկարահանվեց այս ժամանակահատվածում և 1973 թ-ի մարտի 15-ին պարգևատրվեց Ֆրանասիայի ամենաբարձր պարգևով` Պատվո լեգիոնի շքանշանով:
1975 թ-ին Լուիդ դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆակտ տարավ: Բժիշկների պնդունմով դերասանը հեռացավ կինոյից և տեղափոխվեց իր Նանտից ոչ հեռու գտնվող XVII դարի առանձնատունը: Այնտեղ դերասանը տարվել էր վարդեր աճեցնելով: «Մեյան» ֆիրմայի կողմից աճեցված վարդի տեսակներից մեկը կոչվում է Լուի դը Ֆյունես, ի պատիվ մեծ դերասանի:
Բայց և այնպես դը Ֆյունեսը չկարողացավ հրաժարվել Կլոդ Զիդիի առաջարկից նկարահանվելու «Թևիկը կամ տոտիկը» ֆիլմում: Նկարահանումից հետո դերասանը փայլուն կերպով մասնակցեց նաև այլ ֆիլմերում: «Ժանդարմները և ժանդարմուհիները» ֆիլմը եղավ դերասանի վերջին ֆիլմը: Նա մեռավ 1983 թ.-ի հունվարի 27-ին սրտի կաթվածից:
Դերասանն ունի երեք որդի` Օլիվյե դը Ֆյունես «Էր Ֆրանս» ավիաընկերության օդաչու է (հայրն ուզում էր, որ իր որդին դառնար պրոֆեսիոնալ դերասան, բայց տղան դեմ էր այդ որոշմանև և մի քանի ֆիլմերում նկարահանվելուց հետո թողեց դերասանական կարերիան), Փաթրիմ դը Ֆյունես` մասնագիտությամբ բժիշկ և Դանիել դը Ֆյունես:
[խմբագրել] Պարգևներ և մրցանակներ
- 1973 - Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ
- 1980 - «Սեզար» կինոմրցանակ «Ժլատը» ֆիլմի համար
[խմբագրել] Ֆիլմագրություն
[խմբագրել] Սկզբնական դերերը (հիմնականում փոքր դերակատարումներ)
- 1947 - «Վեց կորցրած ժամ» (Six heures à perdre)
- 1947 - «Վերջին ապաստարան» (Dernier refuge)
- 1948 - «Շրջագայություն անհայտի համար» (Croisière pour l'inconnu)
- 1949 - «Դյու Գեկլեն» (Du Guesclin)
- 1949 - «Առաքելություն Տանժիրում» (Mission à Tanger)
- 1949 - «Ես սիրում եմ միայն քեզ» (Je n'aime que toi)
- 1949 - «Լույս է ընծայվել» (Vient de paraître)
- 1949 - «Մի օրվա միլիոնատերները» (Millionnaires d'un jour)
- 1950 - «Ցտեսություն, պարոն Գրոկ» (Au revoir M. Grock)
- 1950 - «Մեր սերը հանգստյան օրեր չունի» (Pas de week-end pour notre amour)
- 1950 - «Իմ ընկեր Ստեֆանը» (Mon ami Sainfoin)
- 1950 - «Մի ոմն պարոն» (Un certain monsieur)
- 1950 - «Հաջող հանդիպում» (Rendez-vous avec la chance)
- 1950 - «Ադեմեյը սահմանագծի պահակակետում» (Adémaï au poteau-frontière)
- 1950 - ռուս.՝ «Первое причастие» (Prima comunione)
- 1950 - «Ապօրինի ժպիտ» (La rue sans loi)
- 1950 - «Խաղացողները» (Les joueurs)
- 1950 - «Ծղոտե սիրեկանը» (L'amant de paille)
- 1950 - «Կյանքը խաղ է» (La vie est un jeu)
- 1950 - «Հաճելի խելագարություն» ()
- 1951 - «Զազրախոսության թագավորը» (Le roi du bla bla bla)
- 1951 - «Հասցեն անհայտ է» (Sans laisser d'adresse)
- 1951 - «Ալ վարդը» (La rose rouge)
- 1951 - «Բոնիֆիցիյ-սոմնաբուլա» (Boniface somnambule)
- 1951 - «Բիբի Ֆրիկոնտեն» (Bibi Fricotin)
- 1951 - «Նրանք հինգն էին» (Ils étaient cinq)
- 1951 - «Ուղևորություն դեպի Ամերիկա» (Le voyage en Amérique)
- 1951 - «Ազատ օր չկա պարոն մարզպետի համար» (Pas de vacances pour Monsieur le Maire)
- 1951 - «Հնդկահավը» (Le dindon)
- 1951 - «Թույն» (La Poison)
- 1951 - «Իմ կինը հիանալի է» (Ma femme est formidable)
- 1951 - «Սերը անձրևանոցի տակ» (Un amour de parapluie)
- 1951 - «Խանութը վաճառվում է» (Boîte à vendre)
- 1951 - «Երիտասարդ չեմպիոնները» (Champions Juniors)
- 1952 - «Յոթ մահացու մեղքեր» (Les sept péchés capitaux)
- 1952 - «Պարոն Լեգինյոն Սլաքավորը» (Monsieur Leguignon, lampiste)
- 1952 - «Ամուսնական գորշակալություն» (Agence matrimoniale)
- 1952 - «Սերը մեղք չէ» (L'amour n'est pas un péché)
- 1952 - «Պարոն Տաքսի» (Monsieur Taxi)
- 1952 - «Հարգալից անբարոյականը» (La p... respectueuse)
- 1952 - «Պարոն Պեռլի փախուստը» (La fugue de Monsieur Perle)
- 1952 - «Նա և ես» (Elle et moi)
- 1952 - ռուս.՝ «Жизнь порядочного человека» (La vie d'un honnête homme)
- 1952 - «Մեծ իշխանների շրջագայությունը» (La tournée des grands Ducs)
- 1952 - «Ութերորդ արվեստը և վարվելակերպը» (Le huitième art et la manière)
- 1953 - «Կորչի գրողի ծոցը առաքինությունը» (Au diable la vertu)
- 1953 - «Փարիզի ճնճղուկները» (Moineaux de Paris)
- 1953 - «Գիշերային գործընկերները» (Les Compagnes de la nuit)
- 1953 - «Անմեղները Փարիզում» (Innocents in Paris)
- 1953 - «Կապիտան Բոլվինը» (Capitaine Pantoufle)
- 1953 - «Ավագ աշակերտուհիների ննջասենյակը» (Dortoir des grandes)
- 1953 - «Թեթև և կարճ է հագնված» (Légère et court vêtue)
- 1953 - «Իմ եղբայրը Սենեգալից» (Mon frangin du Sénégal)
- 1953 - «Գիշերվա ասպետը» (Le chevalier de la nuit)
- 1953 - «Ծիծաղ» (Le rire)
- 1954 - «Պարոն Բարդի արտասովոր ցանկությունը» (L'étrange désir de Monsieur Bard)
- 1954 - «Հացը խոտի վրա» (Le blé en herbe)
- 1954 - «Եղբայրություն» (Fraternité)
- 1954 - «Խարդավանիչուհիները» (Les Intrigantes)
- 1954 - «Մադմուազել Նիտուշը» (Mam'zelle Nitouche)
- 1954 - «Տառապանքներ» (Tourments)
- 1954 - «Հելեն Մարիմոնի գաղտնիքը» (Le secret d'Hélène Marimon)
- 1954 - «Հավատացեք ինձ» (Faites-moi confiance)
- 1954 - «Բուլոնյան անտառի ծովահենները» (Les corsaires du Bois de Boulogne)
- 1954 - «Տղամարդկանց միայն այդ մասին չէ որ հետաքրքրվում են» (Les hommes ne pensent qu'à ça)
- 1954 - «Այդքան տարբեր ճակատագրեր» (Le mouton à cinq pattes)
- 1954 - «Ապրիլյան ձուկը» (Poisson d'avril)
- 1954 - «Ծառայողական աստիճան» (Escalier de service)
- 1954 - «Ընտանեկան տեսարան» (Scènes de ménage)
- 1954 - ռուս.՝ «Ах! Эти прекрасные вакханки» (Ah! Les belles bacchantes)
- 1954 - «Հայրս, մայրս, սպասուհին և ես» (Papa, maman, la bonne et moi)
- 1955 - «Ինգրիդ` ֆոտոմոդելի պատմություն» (Ingrid - Die Geschichte eines Fotomodells)
- 1955 - «Պեպը օրենքներ է հաստատում» (Les pépées font la loi)
- 1955 - «Երկար ատամներ» (Les dents longues)
- 1955 - «Հայրս, մայրս, իմ կինը և ես» (Papa, maman, ma femme et moi)
- 1955 - «Խշխշոց» (Frou-Frou)
- 1955 - «անտանելի պարոն Շատախոսը» (L'impossible Monsieur Pipelet)
- 1955 - «Հուսարները» (Les hussards)
- 1955 - «Առանց սահմանների աղջիկը» (Mädchen ohne Grenzen)
- 1955 - «Երբ Փարիզը մեզ ասեց» (Si Paris nous était conté)
- 1956 - «Բարի լույս, ժպիտ» (Bonjour sourire! )
- 1956 - «Հայրիկի հանցախումբը» (La bande à papa)
- 1956 - «Փողոցների օրենքը» (La Loi des rues)
[խմբագրել] Վաղ դերակատարումներ
| Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
|---|---|---|---|---|---|---|
| 1956 | ռուս.՝ Малютки у простофили | Bébés à gogo | Սելեստին Ռեյթեր | Կատակերգություն | Պոլ Մինյե | |
| 1956 | Կարճամտություն | Courte tête | Պրոսպեր | Կատակերգություն | Նոբեր Կորբանո | |
| 1956 | Փարիզի միջով | La traversée de Paris | Յամբիեր | Կատակերգություն | Կլոդ Օտան-Լարա | |
| 1957 | Բացարձակապես տեղին չի | Comme un cheveu sur la soupe | Պիեռ Կուզեն | Կատակերգություն | Մորիս Ռեգամեյ | |
| 1958 | Բռնված չէ, գող չէ | Ni vu, ni connu | Բլերո | Կատակերգություն | Իվ Ռոբեր | |
| 1958 | Կյանքը երկուսով | La vie à deux | Մսյո Ստեֆան, նոտար | Կատակերգություն | Կլեմեն Դյուոր | |
| 1958 | Տաքսի, կցասարք և կորրիդա | Taxi, Roulotte et Corrida | Մորիս Բերջեր | Կատակերգություն | Անդրե Յունեբել | |
| 1959 | Տոտոն Մադրիդում | Totò, Eva e il pennello proibito | Պրոֆեսոր Ֆրանսիսկո Մոնթիել | Կատակերգություն | Ստենո | |
| 1959 | ռուս.՝ Пройдоха | I tartassati | Էտոր | Կատակերգություն | Ստենո | |
| 1959 | Իմ գնչու ընկերը | Mon pote le gitan | Վեդրինես | Կատակերգություն | Ֆրանսիս Գիր | |
| 1960 | Որոշներին ավելի սառն է դուր գալիս | Certains l'aiment... froide | Անգ Գալոպին | Կատակերգություն | Ժան Բաստիա, Գայ Լայոնել |
|
| 1960 | Պարզահոգին | Candide ou l'optimisme au XXe siècle | Գեսպատո | Կատակերգություն | Նորբեր Կորբանո | |
| 1960 | Մերձքաղաքային գնացքներ | Les tortillards | Էմիլ Դուրանդ | Կատակերգություն | Ժան Բաստիա | |
| 1961 | Կապիտան Ֆրակաս | Le Capitaine Fracasse | Սկապին | Մարտական, Արկածային |
Պիեր Գասպար-Յուի | Ժան Մարե |
| 1961 | Ամերիկյան գեղեցկուհին | La belle Américaine | Վիրալոտի եղբայրը, շտապի պետ և կոմիսիայի խորհրդական | Կատակերգություն | Ռոբեր Դերի, Պիեր Չերնիա |
|
| 1961 | Պղպջակներով ջրում | Dans l'eau qui fait des bulles | Պոլ Էրզներ | Կատակերգություն | Մորիս Դելբեզ | |
| 1962 | Վենդետա | La Vendetta | Ամորետի | Կատակերգություն | Ժան Շիրաս | |
| 1962 | Հանցագործությունը ձեռնտու չէ | Le crime ne paie pas | "Կապույտ Բառի" բարմենը | Կատակերգություն | Ժերար Ուրի | |
| 1962 | Սատանան և տասը պատվիրանները | Le diable et les dix commandements | Վաիլանտ | Կատակերգություն | Ժյուլեն Դյուվիվյե | |
| 1962 | Ջենտլմենը Էպսոմից | Le gentleman d'Epsom | Գասպար Ռիպու | Կատակերգություն | Ժիլ Գրանժյե | Ժան Գաբեն |
| 1962 | Մենք կգնանք Դյուվիլ | Nous irons à Deauville | Լյուդովիկ Լամբերժակ | Կատակերգություն | Ֆրենսիս Ռիգո | |
| 1963 | Բախտավորները | Les Veinards | Անտոնիո Բեարեպեր | Կատակերգություն | Ժան Ժիրո, Ֆիլիպ դը Բրոկա, Ժակ Պինատո |
|
| 1963 | Շղթայական ռեակցիա | Carambolages | Նորբերտ Չարոլիս | Կատակերգություն | Մարսել Բլյուվալ | |
| 1963 | Պիկ-պիկ | Pouic-Pouic | Լեոնարդ Մենեսթեր | Կատակերգություն | Ժան Ժիրո | |
| 1964 | Պայթեցրեք բանկը | Faites sauter la banque! | Վիկտոր Գարնիեր | Կատակերգություն | Ժան Ժիրո | |
| 1964 | Խատուտիկներ արմատներ | Des pissenlits par la racine | Ջոքեյ Ջեք | Կատակերգություն | Ժորժ Լոտներ | |
| 1964 | Մուկը տղամարդկանց միջից | Une souris chez les hommes | Մարսել | Կատակերգություն | Ժակ Պուտերնո |
[խմբագրել] Հայտնի դերակատարումներ
| Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
|---|---|---|---|---|---|---|
| 1964 | Ժանդրամը Սան-Տրոպեից | Le gendarme de Saint-Tropez | սերժանտ Լյուդովիկ Կրյուշո | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու |
| 1964 | Ֆանտոմաս | Fantômas | Կոմիսար Ժուվ | Կատակերգություն | Անդրե Յունեբել | Ժան Մարե, Ժակ Դինամ |
| 1965 | Բերանբացը | Le corniaud | Լեապոլդ Սարոյան | Կատակերգություն | Ժերար Ուրի | |
| 1965 | Լավ կյանք | Les bons vivants | Լեոն Հաուդեպին | Կատակերգություն | Ժիլ Գրանժե, Ժորժ Լոտներ |
|
| 1965 | Ժանդարմը Նյու Յորքում | Le gendarme à New York | սերժանտ Լյուդովիկ Կրյուշո | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու |
| 1965 | Ֆանտոմասը կատաղել է | Fantômas se déchaîne | Կոմիսար Ժուվ | Կատակերգություն | Անդրե Յունեբել | Ժան Մարե, Ժակ Դինամ, Օլիվյե դը Ֆյունես |
| 1966 | Պարոն Սեպտիմի ռեստորանը | Le grand restaurant | Մոնսինյոր Սեպտիմ | Կատակերգություն | Ժակ Բենար | Ժակ Դինամ |
| 1966 | Մեծ զբոսանք | La grande vadrouille | Ստանիսլավ ԼեՖորտ | Կատակերգություն, Ռազմական | Ժերար Ուրի | |
| 1966 | Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի | Fantômas contre Scotland Yard | Կոմիսար Ժուվ | Կատակերգություն | Անդրե Յունեբել | Ժան Մարե, Ժակ Դինամ |
| 1967 | Օսկար | Oscar | Բերտրանդ Բարնյե | Կատակերգություն | Էդուար Մոլինարո | Կլաուդի Ժանսակ |
| 1967 | Մեծ արձակուրդներ | Les grandes vacances | Չարլզ Բուսքյու | Կատակերգություն | Ժան Ժիրո | Կլաուդի Ժանսակ, Օլիվյե դը Ֆյունես |
| 1968 | Փոքրիկ լողորդը | Le Petit baigneur | Լուիս-Ֆիլիպ Ֆորչաում | Կատակերգություն | Ռոբեր Դերի | |
| 1968 | Դաջվածը | Le tatoué | Ֆելիսիան Մեզարեյ | Կատակերգություն | Դենի դե Լյա Պետալյեր | Ժան Գաբեն |
| 1968 | Ժանդարմն ամուսնանում է | Le gendarme se marie | սերժանտ Լյուդովիկ Կրյուշո | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու, Կլաուդի Ժանսակ |
| 1969 | Սառեցվածը | Hibernatus | Հուբերտ դը Տարտաս | Կատակերգություն, Ֆանտաստիկա |
Էդուարդ Մոլինարո | Օլիվյե դը Ֆյունես, Կլաուդի Ժանսակ |
| 1970 | Մարդ-նվագախումբ | L'homme orchestre | Մ. Էդուարդ / Էվան Էվանս | Կատակերգություն | Սերժ Կորբեր | Օլիվյե դը Ֆյունես |
| 1970 | Ժանդարմները հանգստի ժամանակ | Le gendarme en balade | սերժանտ Լյուդովիկ Կրյուշո | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու, Կլաուդի Ժանսակ |
| 1971 | Ծառի վրա | Sur un arbre perché | Հենրի Ռուբեր | Կատակերգություն | Սերժ Կորբեր | |
| 1971 | Ջո | Jo | Անտոնիո Բրիշբարդ | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու, Կլաուդի Ժանսակ |
| 1971 | Ինքնամեծարանքի մոլագարություն | La folie des grandeurs | Դոն Սալյուստ դը Բազան | Կատակերգություն | Ժերար Ուրի | |
| 1973 | Յակով ռավինի արկածները | Les aventures de Rabbi Jacob | Վիկտոր Պիվերտ | Կատակերգություն | Ժերար Ուրի | |
| 1976 | Թևիկը կամ տոտիկը | L'aile ou la cuisse | Չարլզ Դուչեմին | Կատակերգություն | Կլոդ Զիդի | |
| 1978 | Տարանջատում | La zizanie | Գիլյում Դուբրի-Լաքազ | Կատակերգություն | Կլոդ Զիդի | Անի Ժերարդո |
| 1978 | Ժանդարմները և այլմոլորակայինները | Le gendarme et les extra-terrestres | սերժանտ Լյուդովիկ Կրյուշո | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու, Կլաուդի Ժանսակ |
| 1979 | Ժլատը | L'avare | Հարփագոն | Կատակերգություն | Ժան Ժիրո, Լուի դը Ֆյունես |
Հենրի Ժենես |
| 1981 | Ապուր կաղամբից | La soupe aux choux | Կլոդ Ռատինյե | Կատակերգություն | Ժան Ժիրո | Ժան Վիլրե, Հենրի Ժենես |
| 1982 | Ժանդարմները և ժանդարմուհիները | Le gendarme et les gendarmettes | սերժանտ Լյուդովիկ Կրյուշո | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու, Կլաուդի Ժանսակ |
[խմբագրել] Ռեժիսուրա
- 1979 - «Ժլատը» (L'avare)
[խմբագրել] Սցենարիստ
- 1966 - «Պարոն Սեպտիմի ռեստորանը» (Le grand restaurant)
- 1967 - «Օսկար» (Oscar)
- 1969 - «Սառեցվածը» (Hibernatus)
- 1978 - «Ժանդարմները և այլմոլորակայինները» (Le gendarme et les extra-terrestres)
- 1979 - «Ժլատը» (L'avare)
- 1981 - «Ապուր կաղամբից» (La soupe aux choux)