Բորիս Վիան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Բորիս Վիան | |
|---|---|
| Ծնվել է | 10.03.1920 Վիլ-Դ'Ավրե |
| Մահացել է | 23.07.1959 Փարիզ |
| Գրական անուն | Վերնոն Սալլիվան |
| Մասնագիտություն | պրոզա, պոեզիա |
| Ազգություն | ֆրանսիացի |
| Վեբ-կայք | http://www.borisvian.org/ |
Բորիս Վիանը (ֆր.՝ Boris Vian) ֆրանսիացի գրող, բանաստեղծ, ջազային երգիչ և երաժիշտ է: Հայտնի է մի շարք սկանդալային ստեղծագործություններով, որոնք իր կյանքի օրով մեծ աղմուկ էին բարձրացրել Ֆրանսիայում: Օգտագործել է 24 գրական անուն, որոնցից մեկի տակ հանդես գալով (Վերնոն Սալլիվան) գրել է մի քանի դետեկտիվ երգիծանք և նուար-վեպեր: Իր իրական անվան տակ գրել է բարձրորակ սյուրռեալիստական գրքեր (առավել հայտնի է "L'Écume des jours" ("Առաջ դեպի երազանքներ") վեպը):
Որպես երաժիշտ Վիանը մեծ դեր է խաղացել ֆրանսիական ջազի զարգացման գործում, Փարիզ հրավիրելով հայտնի ամերիկյան ջազմեններին և գրելով երաժշտական հոդվածներ: Գրել է նաև ջազային երգեր և կոմպոզիցիաներ: