Թոմաս Հարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Thomashardy restored.jpg

Թոմաս Հարդի (անգլ.՝ Thomas Hardy, 1840 թ. հունիսի 2 - 1928 թ. հունվարի 11), անգլիացի ականավոր վիպասան և բանաստեղծ։ Կրթությամբ ճարտարապետ է, անգլիական խոշոր համալսարանների գիտությունների պատվավոր դոկտոր։

Ստեղծագործություն[խմբագրել]

1871-1897 թթ. հրատարակել է 14 վեպ, որոնք ըստ գաղափարագեղարվեստական բովանդակության բաժանել է երեք խմբի.

  • «Բնավորության ու միջավայրի վեպեր»՝ «Կանաչ ծառի տակ» (1872), «Խելահեղ ամբոխից հեռու» (1874), «Վերադարձ դեպի հայրենիք» (1878), «Քեսթըրբրիջի քաղաքապետը» (1886, հայերեն հրտ. 1978), «Անտառների բնակիչները» (1887), «Տեսսը դ'Ուրբերվիլ տոհմից» (1891), «Աննկատելի Ջուդը» (1896)։
  • «Հնարամիտ և փորձառական վեպեր»՝ «Ծայրահեղ միջոցներ», «Էթելբերթայի ձեռքը» (1876), «Անտարբերը» (1881)։
  • «Ռոմանտիկ պատմություններ ու ֆանտազիաներ»՝ «Երկնագույն աչքեր» (1873), «Դրագունյան գնդի ավագ փողհարը» (1880), «Երկուսը աշտարակի վրա» (1882), «Սիրելին» (1892)։
    Հրատարակել է պատմվածքների 4 և բանաստեղծական 8 ժողովածու։
    Հարդին նորագույն ժամանակների քնարական խոշոր բանաստեղծներից է։ Պատմության իր փիլիսոփայությունը Հարդին արտահայտել է «Դինաստներ» (մաս 1-3, 1903-08) էպիկական չափածո դրամայում, որի թեման նապոլեոնյան պատերազմներիժամանակվաԵվրոպանէ։