Փարիզի Աստվածամոր տաճար
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Փարիզի Աստվածամոր տաճար |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | Կաթոլիկ եկեղեցի |
| Թեմ | Հռոմայական կաթոլիկական եկեղեցու Փարիզի արքիեպիսկոպոսի թեմ |
| Նահանգ | Իլ-դը-Ֆրանս |
| Տարածք | Ֆրանսիա |
| Մունիցիպալիտետ | Փարիզ |
| Հոգևոր կարգավիճակ | կանգուն |
| Ներկա վիճակ | Գործող |
| ժառանգության կարգավիճակում | 1862 |
| Առաջնորդ | Անդրե Վին-Տրուա |
| Կայք | notredamedeparis.fr |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. տիպ | Եկեղեցի |
| Ճարտարապ. ոճ | Գոթական ճարտարապետություն |
| Ճակատի ուղղություն | արևմուտք |
| Կառուցման սկիզբ | 1163 թ. |
| Կառուցման ավարտ | 1345 թ. |
Փարիզի Աստվածամոր տաճար (Նոտր-Դամ-դը-Պարի, ֆր.՝ Notre Dame de Paris, nɔtʁ dam də paʁi), Փարիզ քաղաքի նշանավոր եկեղեցի։ Տեղակայվցած է Սիտե կղզու արևելյան մասում։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։
Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից: Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը: Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից: Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային: Վերևում Բիբլիական թագավորներն են: Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ: