Սիտե կղզի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիտե կղզի (ֆր.՝ Île de la Cité), Փարիզի կենտրոնում Սեն գետի երկու կղզիներից մեկն է և քաղաքի հնագույն հատվածը։ Դյու Պալե բուլվարը կղզին բաժանում է համարյա հավասար երկու մասի։ Արևելյան մասը պատկանում է չորրորդ շրջանին, իսկ արևմտյանը առաջինին։
Սիտե կղզին Սենի երկու ափերին և հարևան Սեն–Լուի կղզուն միանում է 10 կամուրջներով։
- Նոր կամուրջ (միակը, որ հատում է կղզին),
- Դրամափոխների կամուրջ (ելք դեպի աջ ափ),
- Նոտր–Դամ կամուրջ (դեպի աջ ափ),
- Արկոլի կամուրջ (դեպի աջ ափ)
- Սեն–Լուի կամուրջ (դեպի Սեն–Լուի կղզի),
- Արքեպիսկոպոսարանի կամուրջ (ելք դեպի ձախ ափ),
- Երկակի Դենյեի կամուրջ (դեպի ձախ ափ),
- Փոքր կամուրջ (դեպի ձախ ափ),
- Սեն–Միշել կամուրջ (դեպի ձախ ափ).
Մեդիաֆայլեր այստեղ՝ Սիտե կղզի