Քլոդվիգ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլոդվիգ I
Clovis I
Քլոդվիգ I
Քլոդվիգ I
2 տարի
Նախորդող Քիլդերիկ I
Հաջորդող Թեոդորիկ I
Քլոդոմիր
Քիլդեբերտ I
Քլոտար I
 
Ծննդյան օր 466թ
Վախճանի օր նոյեմբերի 27, 511թ
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանկների պետություն
Դինաստիա Մերովինգներ
Հայր Քիլդերիկ I
Մայր Բասինա Թյուրինգացի
Ամուսին առաջին կնոջ անունն անհայտ է
երկրորդ կինը՝ Քլոտիլդա Բուրգունդացի
Զավակներ առաջին ամուսնությունից՝
որդի՝ Թեոդորիկ I
երկրորդ ամուսնությունից՝
որդիներ՝ Ինգոմեր, Քլոդոմիր, Քիլդեբերտ I, Քլոտար I
դուստր՝ Քլոտիլդա կրտսեր

Քլոդվիգ I (Chlodwig, Chlodowig, ֆր.՝ Clovis I) (466-511), ֆրանկների թագավոր (481 թվականից), Մերովինգների դինաստիայից։ 486 թվականին (Սուասոնի ճակատամարտում) նվաճեց վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով սկզբնավորվեց ֆրանկական պետության կազմավորումը։ Նվաճեց նաև ալեմանների հողերի մեծ մասը (496), Հարավային Գալիայից քշեց վեստգոթերին (507496 թվականին Քլոդվիգ I-ն ընդունեց քրիստոնեություն ուղղափառ ձևով, որը նպաստեց նրա իշխանության ամրապնդմանը և ապահովեց հոգևորականության ու գալլա-հռոմեական բնակչության բարյացակամ վերաբերմունքը։ Նստավայրը դարձրեց Փարիզը։ Քլոդվիգ I-ը ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական։

Քլոդվիգն արվեստում[խմբագրել]

Քլոդվիգի մկրտության արարողությունը բազմիցս ոգեշնչել է ինչպես միջնադարի, այնպես էլ ավելի ուշ շրջանի նկարիչներին և քանդակագործներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png