Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկ
ֆր.՝ Eugène Viollet-le-Duc
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1814(1814-01-27)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4]
Մահացել էսեպտեմբերի 17, 1879(1879-09-17)[1][2][5][…] (65 տարեկան)
Մահվան վայրԼոզան, Շվեյցարիա[4]
ԳերեզմանԲուա դե Վո գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԵրկերAbbadia Castle?, Château de Montdardier?, Château de la Flachère?, Ազատության արձան և Q17491098?
Մասնագիտությունճարտարապետ, գրող, գծագրող, արվեստագետ, ճարտարապետության պատմաբան, վերականգնող, castellologist և preface author
ԱշխատավայրՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Ծնողներհայր՝ Emmanuel Louis Nicolas Viollet-le-Duc?
Զբաղեցրած պաշտոններՓարիզի մունիցիպալ խորհրդի անդամ և diocesan architect?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներEugène-Louis Viollet-le-Duc?
Ստորագրություն
Изображение автографа
 Eugène Viollet-le-Duc Վիքիպահեստում

Էժեն Էմանուել Վիոլե լե Դյուկ (ֆր.՝ Eugène Emmanuel Viollet-le-Duc), հունվարի 27, 1814(1814-01-27)[1][2][3][…], Փարիզ[4] - սեպտեմբերի 17, 1879(1879-09-17)[1][2][5][…], Լոզան, Շվեյցարիա[4]), ֆրանսիացի ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1836-1838 թվականներին Իտալիայում ուսումնասիրել է հունական և հռոմեական ճարտարապետությունը։ Ֆրանսիայում չափագրել, գծանկարել է բազմաթիվ ռոմանական և գոթական կառույցներ։ Վերականգնել է Փարիզի Սեն Շապել և Նոտր Դամ գոթական տաճարները (Ժ․ Բ․ Լասյույի հետ)։ Ամրացման-վերականգնման աշխատանքներ է կատարել Նարբոնում, Ռեյմսում, Թուլուզում, Շարտրում, Ամիենում, Կարկասոնում (միջնադարյան կենտրոնը, 1853) և այլն։

Վերականգնման աշխատանքների ժամանակ հավաքած նյութերը, հուշարձանների ռացիոնալ մեթոդով վերականգնումը և այդ տեսության մշակումը, ինչպես և ճարտարապետության ընդհանուր օրինաչափությունների, միջնադարյան արվեստի բնույթի, գոթական ճարտարապետության կոնստրուկտիվ նվաճումների (որոնց ուսումնասիրությունը հետագայում նպաստել է կարկասային կոնստրուկցիաների զարգացմանը) մասին իր տեսակետները ամփոփել է ճարտարապետության պատմությանը և տեսությանը նվիրված իր հիմնական աշխատություններում՝ «XI-XVI դարերի ֆրանսիական ճարտարապետության բացատրական բառարան» (10 հատորով, 1854-1868 թվականները), «Զրույցներ ճարտարապետության մասին» (երկհատորյակ, 1858-1868 թվականները), «Ռուսական արվեստ» (1877)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eugène Emmanuel Viollet-Le-Duc (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Eugène Emmanuel Viollet le duc (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118804715 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. RKDartists (նիդերլ.)
  7. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 460