Ֆիլատելիստ
Ֆիլատելիստ – նամականիշեր հավաքող է, որը իր հավաքածուն կազմելուց ղեկավարվում է ֆիլատելիայի օրենքներով: Նա ոչ միայն հավաքում է նամականիշերը, այլև ուսումնասիրում է իր ընտրած ֆիլատելիստական ուղղությունը, փոստի պատմությունը, ձևավորում է իր հավաքածուն և պատրաստում ֆիլատելիստական ցուցահանդեսին մասնակցելու համար:
Բովանդակություն |
Անվանումը[խմբագրել]
«Ֆիլատելիստ» - ծագում է «ֆիլատելիա» բառից (հունարեն φιλέω - սիրել և ἀτέλεια - վճարումներից, տուրքերից ազատող դրոշմ): Առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը (Georges Herpin) 1864 թվականի նոյեմբերի 15-ին «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում։ Բառացի նշանակում է նամականիշ սիրող: Հետաքրքիր է, որ Բուլղարիայում այդպես էլ կոչվում է՝ марколюбитель (նամականիշասեր), իսկ անգլերենում կա philatelist և stamp collector տերմինները, ինչպես նաև stamp lover (նամականիշ սիրող):
Ֆիլատելիան որպես կոլեկցիոներություն[խմբագրել]
Ֆիլատելիան որպես կոլեկցիոներական բնագավառ առաջացել է 1840- ական թվականներին, երբ որ փոստային նամականիշերը մտան շրջանառության մեջ։ Հայտնի է, որ 1840 թվականի մայիսի 6- ին Լոնդոնի «Օլիվերսոն, Դենբի և Սեվի» փաստաբանական գրասենյակը տասը չկտրատած «Սև պեննի»- ով նախավճարված նամակ է ուղարկել Շոտլանդիա։ Ծրարի վրա լավ ընթեռնելի է կնիքի դրոշմը՝ «LS.6MY6.1840»։ Այսպիսով աշխարհում առաջին ֆիլատելիստական ավարտուն իրը՝ ծրարը թողարկման առաջին օրվա մարված նամականիշով, հայտնվել է առաջին նամականիշի թողարման օրը։ Արդեն 1846 թվականին Անգլիայում հայտնի էին մեծ թվով փոստային նամականիշեր հավաքելու փաստեր։ Փոստային դրոշմաթղթերի, ըստ երկրների սիստեմատիկ հավաքումը սկսել է 1850- ական թվականների կեսերից։ Առաջին ֆիլատելիստը համարվում է Փարիզեցի փորագրիչ Մանսենը, որը 1855 թվականին վաճառել է իր հավաքածուն բուկինիստ և նամականիշ վաճառող Էդուարդ Լապլանտին։ Հավաքածուն ընդգրկում էր այդ ժամանակ արդեն թողարկված համարյա բոլոր նամականիշերը։
Ֆիլատլիստներ և հայտնի հավաքածուներ[խմբագրել]
Աշխարհում կան միլլիոնավոր գրանցված ֆիլատելիստներ, որևէ ընկերությունում չգրանցվածները մի քանի անգամ գերազանցում են այս թիվը: Ֆիլատելիայով զբաղվել են Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը, ռուս գրողներ: Ա. Չեխովը, Ա. Բլոկը, Մ. Գորկին, ԱՄՆ պրեզիդենտ Ֆ. Ռուզվելտը, երգիչ Է. Կարուզոն և շատ-շատերը: Ռուսական ցար Ալեքսանդր III-ը հավաքում էր նամականիշերը և կապոցներով պահում գրասեղանի դարակում: Իսպանական թագավոր Ալֆոնս XIII- ը իր հավաքածուի համար խոշոր գումար էր ծախսել, 1931 թվականի հեղափոխությունից հետո երկրից փախչելով իր հետ տարավ մի քանի ճամպրուկ կազմող հավաքածուն: Մեծ հավաքածու ուներ Եգիպտոսի թագավոր Ֆարուկը: Նա արտաքսվելուց հետո՝ 1952 թվականին վաճառքի հանեց իր հավաքածուն, որի մեջ մեծ թվով կեղծ նամականիշեր կային և դրա համար դատարանի կողմից ենթարկվեց տույժի:
Ֆիլատելիստը մշակույթում[խմբագրել]
Կերպարվեստում հայտնի է ծագումով հայ՝ ռուս-իտալական նկարիչ Շլդյանի «Ֆիլատելիստ» նկարը:
Գեղարվեստական գրականության մեջ շատ կա ֆիլատելիստի կերպարը, որոնցից կարելի է հիշատակել՝
- Իլֆի և Պետրովի «Տասներկու աթոռ»վեպի հերոսներից Իպպոլիտ Բորոբյանինովը կրքոտ ֆիլատելիստ էր:
- Չեխ գրող Ֆրանտիշեկ Լանգերի ֆիլատելիստական պատմվածքների գիրքը՝ «Վարդագույն Մերկուրին. Ինչի մասին էին պատմում նամականիշերը», որտեղ պատմվում է XX դարի խոշոր չեխական ֆիլատելիստ Իգնաց Կրալի կյանքի պատմությունը:
- Կիրա Բուլիչովի «Ալիսայի ճանապարհորդությունը» ֆանտաստիկ պատմվածքը, որտեղ կան հեռավոր ապագայի գալակտիկական ֆիլատելիստներ:
- Էստոնացի մանկական գրող Հոլգեր Պուկկի «Վիլլու- ֆիլատելիստ» պատմվածքը:
- Ռուս ֆանտաստ գրող Սերգեյ Սինյակինի «Մեր ճակատագրի նամականիշերը» ստեղծագործությունը:
Կինեմատոգրաֆիաիայում ֆիլատելիստները շատ ֆիլմերում են հայտնվել, հիմնականում կրիմինալ սյուժետով՝
- Հունգարական «Կեղծ Իզաբելլա» կինոնկարը (1968)
- Սովետական «Ֆիլատելիստի մահը» (1969) և «Բեսպրեդել» (1989)
- Արգենտինյան «Ինը թագուհի» կրիմինալ դրաման
Արտաքին հղումներ[խմբագրել]
- «Ֆիլատելիայի աշխարհը» (ռուս.)
- «Հայտնի ֆիլատելիստներ»(ռուս.)
- «Ֆիլատելիստներ-հայտնի անձիք»(ռուս.)
- Ֆիլատելիստների միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը(անգլերեն)
- Խորհուրդներ ֆիլատելիստներին կայքում (ԱՄՆ)(անգլերեն)
- «Where to start if you're just starting out» — Մայքլ Բաադկեի հոդվածը (անգլերեն)
- «Storing stamps. Handle and store your collection with care» — Մայքլ Բաադկեի հոդվածը (անգլերեն)
- «New Year's resolutions that help collectors enjoy the hobby» — Մայքլ Բաադկեի հոդվածը (անգլերեն)
- «Imposing order on chaos: processing large lots and collections» — Ջեննեթ Կլուգի հոդվածը (անգլերեն)
- «Stamp collecting basics: stock books, albums and mounts» — Ջեննեթ Կլուգի հոդվածը (անգլերեն)
- «Some stampy tips on how to be a good collection curator» — Ջեննեթ Կլուգի հոդվածը (անգլերեն)