Հաշմանդամների տուն (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Invalides aerial view.jpg

Հաշմանդամների տուն (ֆր.՝ Hôtel des Invalides), կառուցվել է Լյուդովիկոս XIV֊ի օրոք՝ որպես կացավայր և հիվանդանոց ծեր և հաշմանդամ դարձած զինվորականների համար։ Գտնվում է Փարիզի պատմական մասի ամենակենտրոնում, ներկայում այս շենքում Ֆրանսիական ռազմական թանգարանն է (Musée de l'Armée)։ Այստեղ են գտնվում նաև Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները։