Բաստիլ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաստիլ
Բաստիլի նախագիծը

Բաստիլ - Բաստիլը բանտ–ամրոց է Փարիզում, 14–18–րդ դ., հիմնականում քաղաքական բանտարկյալների համար։ Քաղաքական բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցի գրավման օրը՝ 1789թ. հուլիսի 14-ին քանդեցին Փարիզի ապստամբած բնակիչները։ 1880 Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն։

Բաստիլը կառուցվել է 1370–1382 Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ–Անտուան դարպասների մոտ։ Ունեցել է քարե 8 բարձր աշտարակներ, 30 մ. ատամնավոր պատեր, շուրջը խոր խանդակ՝ շղթայավոր ամբարձիկ կամրջով։ Ֆրանսիայի թագավորներն ամրոցը կառուցել էին մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու նպատակով, բայց 15–րդ դ. այն դարձել է պետական բանտ։

Բաստիլի գրավումով սկսվել է ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ 1791 հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը։ 1987 ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը նշել է ֆրանսիական մեծ հեղափոխության 200 ամյակը, որը նոր դարաշրջան է բացել ինձպես ֆրանսիացիների այնպես էլ համայն մարդկության պատմությամ մեջ։[1] Փոխաբերական իմաստով Բաստիլ են անվանում ռեակցոն կառավարությունների ամեն մի մեծ քաղաքական բանտ:

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 2, հատոր 1, 2009, էջ 120


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով