Հենրի III (Ֆրանսիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հենրի III (Ֆրանսիա), (1551—1589), թագավոր 1574-ից։

Վալուաների վերջին ներկայացուցիչը։ 1573-ին ընտրվել է Լեհաստանի թագավոր, սակայն իմանալով եղբոր՝ Ֆրանսիայի թագավոր Կարլոս IX-ի մահը, գաղտնի փախել է Լեհաստանից՝ տիրանալու ֆրանսիական գահին։ Հենրի III-ը պայքարել է ինչպես հուգենոտների, այնպես և Կաթոլիկական լիգայի առաջնորդների դեմ։

1588-ի մայիսին իր դեմ ծագած ապստամբության ժամանակ Փարիզից փախել է Շարտր։ Նույն թվին գահընկեց է արվել, սակայն համաձայնության գալով հուգենոտների առաջնորդ Հենրի Նավարացու հետ, միասնաբար պաշարել են Փարիզը, ուր և սպանվել է դավադրաբար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png