Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխ գերմ.՝ Klemens Wenzel Lothar von Metternich-Winneburg-Beilstein և գերմ.՝ Clemens Wenceslaus Nepomuk Lothar von Metternich-Winneburg zu Beilstein
Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխ (գերմ.՝ Klemens Wenzel Lothar von Metternich-Winneburg-Beilstein, մայիսի 15, 1773(1773-05-15)[1][2][3][…], Կոբլենց, Electorate of Trier, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - հունիսի 11, 1859(1859-06-11)[1][5][2][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3][4]), իշխան, ավստրիական պետական գործիչ և դիվանագետ։ 1809-1821 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար և փաստորեն ավստրիական կառավարության ղեկավարը, 1821-1848 թվականներին՝ կանցլեր։ Մետեռնիխը ջանացել է Ավստրիային վերադարձնել նապոլեոնյան պատերազմներում կորցրած հողերը։ 1812 թվականին Ֆրանսիայի (որը պատրաստվում էր Ռուսաստանի դեմ պատերազմի) հետ կնքել է դաշնակցային պայմանագիր։ Ռուսաստանում Նապոլեոնի պարտությունից հետո հանդես է եկել «հաշտարար միջնորդության» առաջարկով՝ ձգտելով այդ միջնորդությունն օգտագործել ի շահ Հաբսբուրգների։ Մեծ դեր է խաղացել Վիեննայիկոնգրեսում1814-1815)։
Մետեռնիխը Սրբազան դաշինքի գլխավոր կազմակերպիչներից էր։ Այսպես կոչված մետեռնիխյան սիստեմը ուղղված էր բոլոր երկրներում հեղափոխական, լիբերալ և ազգային-ազատագրական շարժման դեմ։ 1848-1849 թվականների հեղափոխության սկզբին Մետեռիխը․փախել է Ավստրիայից, 1851 թվականին վերադարձել է, սակայն ակտիվ մասնակցություն չի ունեցել քաղաքական կյանքին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 486)։