Կլոդ Բերթոլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոդ Բերթոլե
ֆր.՝ Claude Louis Berthollet
Ծնվել էդեկտեմբերի 9, 1748(1748-12-09)[1][2][3][…]
Տալուար[4]
Մահացել էնոյեմբերի 6, 1822(1822-11-06)[5][2][3][…] (73 տարեկան)
Արկեյ[4]
բնական մահով
ԳերեզմանQ88693975?
Բնակության վայր(եր)Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա և Kingdom of Sardinia
Մասնագիտությունբժիշկ, քիմիկոս և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտքիմիա[6], քաղաքականություն[6] և բժշկություն[6]
Պաշտոն(ներ)Ֆրանսիայի պեր, Պահպանողական սենատի անդամ, նախագահ, տնօրեն, պրոֆեսոր, պրոֆեսոր և փոխնախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[4], Ֆրանսիայի ինստիտուտ, Institut d'Égypte?, Société d'encouragement pour l'industrie nationale?, Académie des sciences, belles-lettres et arts de Savoie?, Society of Arcueil?, Թուրինի գիտությունների ակադեմիա[4], Académie des sciences, belles-lettres et arts de Lyon?, Ազգային բժշկական ակադեմիա և Société libre des sciences et belles-lettres de Montpellier?
Ալմա մատերԹուրինի համալսարան (1768)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5][6][8]
Գիտական ղեկավարԱնտուան Լորան Լավուազիե
Եղել է գիտական ղեկավարԺոզե Լուի Գեյ-Լյուսակ
Հայտնի աշակերտներԺոզե Լուի Գեյ-Լյուսակ
Պարգևներ
Ամուսին(ներ)Marie-Marguerite Baur?
Երեխա(ներ)Amédée Barthélemy Berthollet?
Ստորագրություն
Изображение автографа
 Claude Louis Berthollet Վիքիպահեստում

Կլոդ Լուի Բերթոլե (ֆր.՝ Claude Louis Berthollet, դեկտեմբերի 9, 1748(1748-12-09)[1][2][3][…], Տալուար[4] - նոյեմբերի 6, 1822(1822-11-06)[5][2][3][…], Արկեյ[4]), ֆրանսիացի քիմիկոս, քիմիական հավասարակշռության մասին ուսմունքի հիմնադիր։ Փարիզի Գիտությունների Ակադեմիայի անդամ (1785-ից), Փարիզի Նորմալ և Պոլիտեխնիկ դպրոցների քիմիայի պրոֆեսոր (1794)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերթոլեն աշխատել է Թուրինում, ապա՝ Փարիզում (1772)։ Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին ակտիվորեն մասնակցել է բորակի, պողպատի և ռազմական նշանակություն ունեցող այլ նյութերի արտադրության կազմակերպմանը։ Բերթոլեն առաջինը հարեց Ա․Լ․ Լավուազիեի հակաֆլոգիստոնյան տեսակետին։ Մասնակցել է քիմիական նոր անվանակարգման աշխատանքներին (1786–1787)։ Նրա կարևոր աշխատանքներից են կտավի, մոմի, թղթի՝ քլորով սպիտակեցման եղանակը (1785) և քլորի թթվածնական թթուների մի շարք աղերի (նաև բերթոլեի աղի) հայտնաբերումը։ Որոշել է ամոնիակի (1785), կապտաթթվի (1786) և ծծմբածխածնի (1788) քիմիական բաղադրությունը։ Բերթոլեն հաստատեց, որ քիմիական ռեակցիայի ուղղությունը որոշվում է փոխազդող նյութերի զանգվածով, հատկություններով և ռեակցիայի պայմաններով։ Բերթոլեն քիմիական ռեակցիան համարում էր անընդհատ ու դարձելի երևույթ և ենթադրում, որ առաջացող նյութերը փոփոխական բաղադրություն ունեն։ Այդ տեսակետը վիճարկեց ֆրանսիացի քիմիկոս Ժ․ Լ․ Պրուստը։ Վեճը ավարտվեց (1801–1808) Բերթոլեի պարտությամբ և հաստատուն բաղադրության օրենքի հայտնաբերմամբ։ Սակայն 20-րդ դարի սկզբին ռուս քիմիկոս Ն․Մ․ Կուռնակովը ցույց տվեց փոփոխական բաղադրությամբ նյութերի գոյությունը, որոնք, ի պատիվ Բերթոլեի, անվանվեցին բերթոյիդներ։

Բերթոլեի պատվին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոդ Լուի Բերթոլեի պատվին անվանվել են հարավամերիկյան ցեղատեսակի բույսերը Բերթոլետիա (Bertholletia), որոնց պատկանում է՝ Բրազիլական ընկույզի հայտնի տեսակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Բերթոլե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 422