Անտուան Լորան Լավուազիե

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտուան Լորան Լավուազիե
Antoine lavoisier.jpg
(քիմիկոս)
Բնագիր ԱԱՀ՝ Antoine Laurent de Lavoisier
Ծննդյան օր՝ օգոստոսի 26, 1743
Ծննդավայր՝ Փարիզ (Ֆրանսիա)
Վախճանի օր՝ մայիսի 8, 1794
Վախճանի վայր՝ Փարիզ (Ֆրանսիա)
Lavoisier01.jpg

Անտուան Լորան Լավուազիե (ֆր՝ Antoine Laurent de Lavoisier, ծնվ. 1743, օգոստոսի 26, Փարիզ ֆրանսիա, մահ. 1794, մայիսի 8 Փարիզ) — ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն այրման թթվածնայի տեսության, դրանով՝ նաև գիտական քիմիայի հիմնադիրն է։

Նա ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ ուսումնասիրել քիմիա և ֆիզիկա։ Նրա քիմիական ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են օդի ու ջրի բաղադրությունների և այրման ու շնչառության շարժընթացներում օդի ունեցած դերի բացահայտման հարցերին։ Հաստատել է, որ օդը բաղկացած է այրմանը և շնչառությանը նպաստող բաղադրիչից, որն իր հերթին, միանալով տարբեր նյութերի հետ, առաջացնում է թթու։ Այդ հատկության շնորհիվ նյութն անվանեց թթվածին՝ թթու ծնող։ Նա բացահայտեց նաև, որ ջուրը նույնպես ջրածնի թթվածնային միացություն է՝ չնայած այն ակնհայտ թթվածնայի հատկություն չունի։

Հաստատելով այրման թթվածնային տեսությունը՝ Լավուազիեն քիմիական գիտությունը դրեց գիտական հիմքերի վրա և կեղծ ֆլոգիստոնի տեսությունը փոխադրեց այրման թթվածնային տեսությամբ։

Նա մշակել է նաև քիմիական անվանակարգության սկզբունքները, Պիեռ Սիմոն Լապլասի հետ պատրաստել է առաջին սառցային կալորիմետրը և չափել մի շարք նյութերի այրման ջերմությունները։

1789 լույս է ընծայել իր «Տարրական քիմիայի դասագիրքը», որը գիտական քիմիայի առաջին ձեռնարկն էր։

Լավուազիեն գլխատվել է Հեղափոխական դատարանի որոշմամբ՝ մեղադրվելով ծխախոտի մթերման գործում թույլ տված խարդախության համար։ Այդ առիթով ֆրանսիացի մաթեմատիկոս Ժոզեֆ Լագրանժն ասել է. «Պահանջվեց ընդամենը մեկ ակնթարթ, որպեսզի կտրվեր այդ գլուխը, բայց հնարավոր է, որ հարյուրամյակը քիչ լինի նրա նմանը ստեղծելու համար»։

[խմբագրել] Աղբյուրներ

  • Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1, հատոր 1:Երևան 2009, էջ 379

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝



Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով