Էրֆուրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էրֆուրտ
գերմ.՝ Erfurt[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումAlach?, Altstadt (Erfurt)?, Andreasvorstadt?, Azmannsdorf?, Berliner Platz (Erfurt)?, Bindersleben?, Bischleben?, Q996937?, Büßleben?, Daberstedt?, Dittelstedt?, Egstedt?, Ermstedt?, Frienstedt?, Gispersleben?, Gottstedt?, Q1350171?, Hochheim?, Hochstedt?, Hohenwinden?, Ilversgehofen?, Johannesplatz?, Kerspleben?, Krämpfervorstadt?, Kühnhausen?, Linderbach?, Löbervorstadt?, Marbach (Erfurt)?, Melchendorf?, Mittelhausen?, Möbisburg-Rhoda?, Molsdorf?, Moskauer Platz?, Niedernissa?, Rieth?, Rohda?, Roter Berg?, Salomonsborn?, Schaderode?, Schmira?, Schwerborn?, Stotternheim?, Sulzer Siedlung?, Tiefthal?, Töttelstädt?, Töttleben?, Urbich?, Vieselbach?, Wallichen?, Waltersleben?, Wiesenhügel? և Windischholzhausen?
Հիմնադրված է742 թ.
Առաջին հիշատակում742
Մակերես269,91 կմ²
ԲԾՄ194±1 մետր
Բնակչություն214 969 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ361, 36208, 36202, 36203 և 36204
Փոստային դասիչ99084, 99085, 99086, 99087, 99089, 99090, 99091, 99092, 99094, 99095, 99096, 99097, 99098 և 99099
Ավտոմոբիլային կոդEF, L և LF
Պաշտոնական կայքerfurt.de
Էրֆուրտ (Գերմանիա)##
Էրֆուրտ (Գերմանիա)

Էրֆուրտ (գերմ.՝ Erfurt), քաղաք Գերմանիայում, Թյուրինգիա երկրամասի վարչական կենտրոնը։ Բնակչությունը 204,0 հազար է (2010)։ Համարվում է համալսարանական քաղաք և կաթոլիկ եպիսկոպոսի նստավայրը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է ժամանակակից Գերմանիայի կենտրոնում, Գերա գետի հովտում։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրֆուրտի մայր տաճարը և Սեվերկիրխե

Էրֆուրտը պահպանել է միջնադարյան կենտրոնը։ Քաղաքը հայտնի է իր երկու եկեղեցական համալիրներով՝ Էրֆուրտի մայր տաճարով և Սեվերկիրխեով, որ միմյանց մոտ են գտնվում և ստեղծում քաղաքի խորհրդանիշը։

Հաջորդ նշանակալի վայրը Կրեմերբրյուկեն է, կամուրջ, որը անցնում է Գերա նեղ գետի վրայով։ Կամրջի վրա են գտնվում 32 բնակեցված շինությունները։ Այն կառուցվել է 1325 թվականին։ Յուրաքանչյուր մինչկամրջային ամրության մոտ կառուցված է եկեղեցի։ Ավգուստիներկլոստերը մեկ այլ հին վանք է։ 1505 թվականից հետո մի քանի տարի այստեղ է ապրել և ուսանել Մարտին Լյութերը։

Պետերսբերգ լեռան վրա («Петрова гора»[3]) գտնվում է Սուրբ Պետրոս եկեղեցին, որ կառուցվել է հռոմեական ոճով։

11-րդ դարում կառուցված Էրֆուրտի սինագոգը համարվում է ամենահինը, որ պահպանվել է մինչև օրս Եվրոպայում։ Այժմ այն գործում է թանգարանի կարգավիճակով, որ ներկայացնում է Էրֆուրտի «գանձերը»։

Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրֆուրտի կիրառական գիտությունների համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրֆուրտի կիրառական գիտությունների համալսարանը հիմնադրվել է 1991 թվականին։ Այն առանձնանում էր գիտական ուսուցման և գործնական ծրագերի համակարգմամբ։ 2008/09 թթ․ ուսումնական տարում այստեղ ուսանում էր ավելի քան 4600 ուսանող։

Ֆակուլտետներ
  • Ճարտարագիտության ֆակուլտետ,
  • Ճարտարապետության և ռեստավրացիայի ֆակուլտետ,
  • Շինությունների ճարտարագիտական ապահովման և ինֆորմատիկայի ֆակուլտետ,
  • Պարտեզային, այգեգործական ւ անտառագործական ճարտարապետությանֆակուլտետ,
  • Հասարակական գիտությունների ֆակուլտետ,
  • Տնտեսագիտության, տրամաբանության, տրանսպորտի ֆակուլտետ։

Էրֆուրտի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրֆուրտի համալսարանը հիմնադրվել է 1994 թվականին և համարվում է Գերմանիայի ամենաերիտասարդ պետական համալսարանը։ Այն գործում է որպես պատմական համալսարան, որ գործել է դեռ 1392 թվականից մինչև 1816 թվականը։ Պատմության ֆակուլտետը Գերմանիայի տարիքով երրորդ ֆակուլտետն է (Հայդելբերգի (1386) և Քյոլնի (1388) համալսարաններից հետո)։ 2008/09 թթ․ ուսումնական տարին ընդունել է մոտավորապես 4700 ուսանող։

Ֆակուլտետներ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ,
  • Հասարակա–քաղաքական գիտությունների ֆակուլտետ,
  • Արվեստների ֆակուլտետ,
  • Մանկավարժական ֆակուլտետ,
  • Կաթոլիկ–թեոլոգիական ֆակուլտետ,
  • Մաքս Վեբերի անվան կոլեգիա․ մշակութաբանական և սոցիալ–գիտական հետազոտությունների կենտրոն։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարան

Քաղաքի հիմնական տրանսպորտը տրամվայն է (Strassenbahn/Stadtbahn)։ Վերջինս կատարում է այն գործառույթները, ինչ մեծ քաղաքներում մետրոն։ Կա տրամվայի վեց ուղերթ, նրանք բոլորն անցնում են քաղաքի կենտրոնով (Anger հրապարակը քաղաքային կյանքի ժամանակակից կենտրոնն է, որը չի կարելի շփոթել քաղաքի պատմական կենտրոնի՝ Domplatz–ի հետ) և միմյանց են կապում Էրֆուրտի հիմնական շրջանները; Տրամվայները գործում են հատուկ ժամանակացույցով, սակայն կարող են տեղի ունենալ որոշակի շեղումներ, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր կանգառում տեղադրված են էլեկտրական ցուցանակներ, որտեղ նշվում են, թե քանի րոպե է մնացել տվյալ տրամվայի ժամանմանը։ Ի լրացումն տրամվայների՝ կա նաև № 9 ավտոբուսը, որ գործում է նույն սկզբունքներով, ինչ տրամվայները։

Քաղաքում գործում է նաև տաքսու ծառայությունը։ Հիմնական կանգառը գտնվում է ոչ հեռու երկաթգծային կայարանից։

Էրֆուրտի գլխավոր միջքաղղաքային և միջազգային տրանսպորտը երկաթուղայինն է։ Գլխավոր կայարանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, գտնվում է քաղաքի կենտրոնում և կապված է շրջանային տրամավայների և ավտոբուսների երթուղիների հետ։ 2009 թվականին Էրֆուրտի կայարանը ստացավ համագերմանական «Տարվա լավագույն կայարան» (Bahnhofe des Jahres 2009) մրցանակը խոշոր քաղաքներ անվանակարգում։

Էրֆուրտի օդանավակայանը (այնտեղ է հասնում № 4 տրամվայը) հիմնականում փոխադրական գործառույթ ունի։ Այնտեղից թռիչքներ են կատարվում դեպի Գերմանիայի մյուս քաղաքներ, Եվրոպա և որոշ երկրներ, որ Եվրոպայից դուրս են գտնվում։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 98