Դոմինիկ Էնգր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինիկ Էնգր
Ingres, Self-portrait.jpg
Ինքնանկար, 1804 թ.
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե տրված անունը ֆրանսերեն՝ Jean Auguste Dominique Ingres
հայերեն՝ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգր
Ծննդյան ամսաթիվ մայիսի 8, 1780(1780-05-08)
Ծննդավայր Մոնտոբան
Մահացել է փետրվարի 1, 1867(1867-02-01)
Վախճանի վայրը Փարիզ
Ազգություն ֆրանսիացի
Ոճ(եր)ը Ակադեմիզմ
Ժանր(եր)ը Դիմանկարիչ

Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգր (ֆրանսերեն՝ Jean Auguste Dominique Ingres; 1780—1867) — ֆրանսիացի նկարիչ, 19-րդ դարի եվրոպական ակադեմիզմի խոշոր ներկայացուցիչ: Էնգրը մտել է ֆրանսիական կերպարվեստի պատմության մեջ առաջին հերթին որպես փայլուն դիմանկարիչ: Նրա կողմից ստեղծված բազմաթիվ դիմանկարների շարքում առանձնանում են Նապոլեոն Բոնապարտի՝ որպես առաջին կոնսուլ (1803-04) և կայսեր (1806), ֆրանսիական բանակի մատակարար Ֆիլիբեր Ռիվիերի, նրա կնոջ և դստեր (1805), Journal des débats թերթի տնօրեն Լուի Ֆրանսուա Բերտենի դիմանկարները (1832):

Ստեղծել է նաև խոշոր ծրագրային կտավներ («Հոմերոսի մեծարումը», «Բանալիների փոխանցումը Ս. Պետրոսին», «Լյուդովիկոս XIII-ի ուխտը» և այլն):

Լայն ճանաչում են ստացել մերկ կանացի մարմնի՝ Էնգրի նկարները ("Վալպինսոնի օդալիսկան" (1808), "Մեծ օդալիսկա" (1814), "Վեներա Անադիոմենա" (1848)):

[խմբագրել] Պատկերասրահ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով