Եվգենի Տառլե
Եվգենի Տառլե (Евге́ний Ви́кторович Та́рле, 1874թ. հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), Կիև — 1955թ. հունվարի 5, Մոսկվա) — ռուս խորհրդային պատմաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1927): Լինելով եվրոպական երկրների նոր և նորագույն պատմության մասնագետ` հեղինակել է բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց գիտական արժեքը: Հիշատակության արժանի են 1953-56թթ. Ղրիմի պատերզմի մասին գրված աշխատությունը (2 հատոր, Крымская война: в 2-х т. — М.-Л.: 1941-1944.), Նապոլեոն Բոնապարտի (Наполеон, 1936) [1] և Շառլ-Մորիս Թալեյրանի (Талейран, 1939) կենսագրությունները:
Իր «Եվրոպան իմպերիալիզմի դարաշրջանում» աշխատության մեջ (Европа в эпоху империализма, 1927) անդրադարձել է նաև 1915-16թթ. Հայոց ցեղասպանության պատմությանը. նշել է, որ իրականացնելով այդ չարագործությունը, Օսմանյան կայսրության ղեկավար շրջանակները ձգտում էին «վերջնականորեն և առհավետ պաշտպանել իրենց Կովկասի կողմից եկող վտանգից ու ռուսական նկրտումներից: Այն, ինչ կատարվել Թուրքիայում այդ իմաստով հանդիսանում է (իր չափերով) չափազանց արտառոց մի բան համաշխարհային պատմության մեջ` Չինգիզ խանի ժամանակներից ի վեր»[2]: