Շառլ-Մորիս Թալեյրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Charles-Maurice de Talleyrand-Périgord.PNG

Շառլ-Մորիս դը Թալեյրան (ֆրանսերեն՝ Charles Maurice de Talleyrand-Périgord) (փետրվարի 2, 1754 - մայիսի 17, 1838) — ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար (1797թ. հուլիսի 15–1799թ. հուլիսի 20, 1799թ. նոյեմբերի 22–1807թ. օգոստոսի 9, 1814թ. մայիսի 13–1815թ. մարտի 20), Ֆրանսիայի վարչապետ ( 1815թ. հուլիսի 9 – 1815թ. սեպտեմբերի 26)

Նապոլեոնյան Կայսրության այն վառ դիվանագետներից էր, որին Նապոլեոնը չէր վստահում: Սակայն, ինչպես Ֆուշեի պարագայում էր, Նապոլեոնը ուղղակի առանց նրան չէր կարող վարել իր կայսրության արտաքին գործերը: Խնդիրն այն է, որ Նապոլեոնը, Թալեյրանի պարագայում ավելի կոշտ գտնվեց, քան Ֆուշեի: Պարզ էր. Նապոլեոնը ինքը բավականին հաջողված դիվանագետ էր ու ինքն էր նախևառաջ նախընտրում իր որոշել տերության արտաքին ուղղվածությունը: Հայտնի է, որ Նապոլեոնը ուղղակի Ֆրանսիայի կենսական շահերից էր համարում դաշինքը Ռուսաստանի հետ: Սրան դեմ էր Շառլ-Մորիս Թալեյրանը: Բնականաբար, լինելով դիվանագետ, նա չէր կարող չհասկանալ, որ Ֆրանսիային իսկապես ձեռնտու է դաշինքը Ռուսական Կայսրության հետ: Բայց և այնպես, Թալեյրանը շատ անգամ էր հաստատել իր կարծիքը` դաշինք կնքել ոչ թե Ռուսաստանի, այլ Ավստրիայի հետ: 19-րդ դարի ամենամեծ դիվանագետներից մեկը խոշոր ֆինանսական օժանդակություն էր ստանում Ավստրիական Կայսրությունից: Հենց սրա համար էր Թալեյրանը պնդում Ռուսաստանի հետ դաշինք կնքելուց հրաժարվելու անհրաժեշտության մասին: Անգամ այնտեղ հասավ, որ նա հենց իր քայլերով թշնամի դարձրեց Բոնապարտին ու Ալեքսանդրին: Նապոլեոնը ճակատագրական սխալ էր թույլ տվել այդ վճռական բանակցություններում վստահելով Շառլ-Մորիս Թալեյրանին, ով հանդես էր գալիս յուրօրինակ ավստրիական գործակալ:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


Commons-logo.svg

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով