Ռազմատուգանք
Ռազմատուգանքը պատերազմից հետո պարտված երկրի կառավարության կողմից հաղթողին վճարվող տուրքն է, պատերազմի ընթացքում տարածքի բնակչության կողմից տուժումների և վնասների համար:
Բովանդակություն |
[խմբագրել] Հին աշխարհ
Մ. թ. ա. 86 թվականին, Հռոմը և Պոնտոսի թագավորությունը կնքում են Դարդանյան պայմանագիրը, ըստ որի Միտրիդաթ Զ արքան լքում է Փոքր Ասիայում գրավված տարածքները, տրամադրում է 80 նավ և 3000 տալանտ որպես կոնտրիբուցիա հաղթող կողմին:
[խմբագրել] Միջնադար
Կոնստանտին Դ-ն Մուավիյա խալիֆայի հետ պայմանագիր է կնքել, ըստ որի սահմանները մնացել են սովորական, բայց արաբները պարտավոր են մուծել Բյուզանդիային ամենամյան կոնտրիբուցիա:
[խմբագրել] Նոր ժամանակ
Իսպանական ժառանգության համար պատերազմ (1701—1714): 1712 թվականին Ժակ Քասարը վերցրել էր Սուրինամից 800 հազար լիվրա արժեքավորությամբ կոնտրիբուցիա, հաջորդ տարում Կուրասաոյից՝ 115 հազար պիաստր:
[խմբագրել] 20-րդ դար
Նյոյան պայմանագիրը Բուլղարիայի և Անտանտյի միչև: Հաստատված է եղել 1919 թվականի նոյեմբերի 27-ին Նյոյի-սյուր-Սեն Փարիզի արվարձանում: Բուլղարիան պարտավորված էր եղել մուծել Անտանտյի երկրներին 2,25 միլիարդ ֆրանկ ոսկով (407 մլն դոլար) կամ ազգային սեփականության ¼ տոկոսը: