Վիսլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսլա և Նարվա գետերի միախառնման տեղը
Վիսլա գետի ավազանը

Վիսլա (լեհ.՝ Wisła, գերմ.՝ Weichsel), ամենաերկար գետը Լեհաստանում։ Երկարությունը 1068 կմ է, ավազանը՝ 198, 5 հազար Կմ2։ Սկիզբ է առնում Արևմտյան Կարպատներից, թափվում Գդանսկի ծոց։

Խոշոր վտակներից են Դունաեցը, Վիսլոկան, Սանը, Վեպշը, Բուգը, Պիլիցան, Բրդան։ Ամռանը և ձմռանը հաճախակի են վարարումները, լինում են կատաստրոֆիկ հեղեղումներ։ Սառցակալումը անկայուն է։

Ջրի միջին ծախսը Կրակովի մոտ 84 մ3/վրկ է, Տչևի մոտ՝ 1030 մ3/վրկ։ Նավարկելի է մինչև Պշեմշիի գետաբերանը (940 Կմ)։ Վիսլայի և նրա վտակների հոսքը կարգավորելու համար կառուցվել են ջրամբարներ, հէկեր։ Ջրանցքներով միացած է Դնեպրի, Օդրայի, Նեմանի հետ։

Վիսլայի ափերին են Կրակովը, Վարշավան, Պլոցկը, Տորունը, դելտայում՝ Գդանսկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png