Կարպատներ
Կարպատներ (ուկր.՝ Карпати, գերմ.՝ Karpaten, հունգ. Kárpátok, ռում.՝ Carpaţi, սերբ. Карпати), լեռնային համակարգ է Կենտրոնական Եվրոպայում։ Կարպատյան լեռները հանդիսանում են Ալպերի արևելյան կառուցվածքային շարունակությունը:
Կարպատները տարածվում են Չեխիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում, Սերբիայում և մասամբ Ավստրիայում:
Կարպատները հյուսիս-արևելքում կազմում են աղեղ (մոտավորապես 1500 կմ. երկարությամբ): Լեռներն ամենամեծ բարձրությանն են հասնում հյուսիս-արևմուտքում (2655 մ.): Կարպատներում մշտնջենական ձյուն և սառցադաշտեր չկան:
Կարպատներում կան բավական շատ օգտակար հանածոներ: Նախալեռնային եզրային կոտրվածքը, որ Կարպատները շրջափակում է արևելքից և հարավից, հարուստ է նավթով, բնական գազով, կերակրի և կալիումական աղերով: Լեռներում կան երկաթի և գունավոր մետաղների հանքեր:
Կարպատները Կենտրոնական Եվրոպայի ամենահարուստ անտառապատ շրջաններից մեկն են: Խիտ անտառներով պատված են լեռների լանջերը: Կաղնու-հաճարենու լայնատերև անտառները, բարձրությանը համեմատ, աստիճանաբար փոխվում են խառն անտառների, ապա եղևնու-եղևենու փշատերև անտառների: Ավելի բարձր վայրերում տարածված են կոր բներով ծառերը, որոնք աստիճանաբար անհետանում են, սկսվում է մարգագետինների գոտին, այսպես կոչված, պոլոնինները: Լեռների ամենաբարձր մասերում, ժայռերի ու քարքարոտ վայրերի միջև պատահում են ցածրահասակ, ալպյան բուսականություն ունեցող առանձին մասեր:
Կենդանական աշխարհը Կարպատներում ավելի լավ է պահպանված, քան Ալպերում: Ասյտեղ կա արջ, լուսան, կզաքիս, վայրի կատուր, ինչպես նաև վարազ, այծյամ, վայրի այծ:
Այստեղ բնակչությունը հիմնականում կետրոնացած է նախալեռներում և լեռների ստորին լանջերում: