Տիրոլ (պատմական մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիրոլ (այլ կիրառումներ)

Տիրոլ, մարզ Եվրոպայում, Ալպերում։ Հնում Տիրոլի տարածքում բնակվել են ռետերը և իլլիրիացիները։ Բրեններ լեռնանցքով անցնում էր Գերմանիան Իտալիայի հետ կապող կարևոր առևտր․ ճանապարհ։ 1805 թ., նապոլեոնյան պատերազմների ժամանակ, Տիրոլը միացվեց Բավարիային։ Ֆրանսբավարական օկուպացիայի դեմ 1809 թ. ապստամբությունն ավարտվեց պարտությամբ։ Տիրոլը բաժանվեց Բավարիայի, Իտալիայի թագավորության և Իլլիրիական նահանգների միջև։ 1814-1815 թթ. Վիեննայի կոնգրեսի որոշմամբ Տիրոլը վերստին միացվեց Ավստրիային։ Տիրոլում զգալիորեն մեծ էր կաթոլիկ հոգևորականության և կղերականության ազդեցությունը։ 1919 թ. Սեն–ժերմենի հաշտության պայմանագրով Տիրոլը բաժանվեց Ավստրիայի ու Իտալիայի միջև։ Բրեններից հյուսիս ընկած տարածքն անցավ Ավստրիա հանրապետությանը, Բրեններից հարավ տարածքը Իտալիային։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրոլ (պատմական մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 19