Ֆրիդրիխ Վիլհելմ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Վիլհելմ I

Ֆրիդրիխ Վիլհելմ I, (Friedrich Wilhelm) (1688-1740 թվականներին), Պրուսիայի թագավոր 1713 թվականից։ Հոհենցոլերնների դինաստիայից։ Դրել է պրուս, ռազմամոլության հիմքերը, ուժեղացրել բյուրոկրատական ապարատը։ Ֆրիդրիխ Վիլհելմ I-ի մեջ մարմնավորվել են պրուսականության (շովինիզմ, ատելություն այլ ժողովուրդների նկատմամբ, կոպիտ ուժի պաշտամունք, ատելություն մշակույթի և առաջադիմության նկատմամբ և այլն) հիմնական գծերը։ Գրականության մեջ Ֆրիդրիխ Վիլհելմ I-ին անվանում են «ֆելդֆեբել գահի վրա»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png