Վիլհելմ Բրյուկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Բրյուկներ
 
Կուսակցություն՝ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 11, 1884(1884-12-11)[1][2]
Ծննդավայր Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն
Վախճանի օր օգոստոսի 18, 1954(1954-08-18)[3] (69 տարեկան)
Վախճանի վայր Q1609487?, Նուսդորֆ, Տրաունշտայն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն  Գերմանիա
 
Պարգևներ
Արյան շքանշան

Վիլհելմ Բրյուկներ (գերմ.՝ Wilhelm Brückner, դեկտեմբերի 11, 1884(1884-12-11)[1][2], Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն - օգոստոսի 18, 1954(1954-08-18)[3], Q1609487?, Նուսդորֆ, Տրաունշտայն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), հարձակվող գնդի (կրճատ՝ СА) օբերգրուպենֆյուրեր (գերմ.՝ Obergruppenführer), մինչև 1940 թվականը Ադոլֆ Հիտլերի համհարզ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուկները մեծացել է Բադեն-Բադեն քաղաքում։ Ուսումնասիրել է իրավունք և տնտեսագիտություն Ստրասբուրգում, Ֆրայբուրգ իմ Բրայսգաուում, Հայդելբերգում և Մյունխենում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բրյուկները սպա էր բավարական СА-ում և ուներ լեյտենանտի կոչում։ Պատերազմից հետո նա մտավ Ֆրանց Կսավեր ֆոն Էպպի բավարական կամավորական կորպուս և մասնակցեց Բավարիայի Սովետական Հանրապետության կործանմանը։

1919 թվականի վերջին Բրյուկները կրկին ընդունվեց համալսարան, սակայն շուրջ երեք տարի ուսումնասիրեց կինոնկարների նկարահանման արվեստը։ 1922 թվականի վերջին նա համալրեց Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության[4] շարքերը և մի քանի ամիս անց՝ 1923 թվականի փետրվարի 1-ին, դարձավ Մյունխենի СА-ի հրամանատար։ Նա նրանցից մեկն էր, ով կուսակցության ղեկավարներին ակտիվ մղում էր ապստամբություն կազմակերպելու։

Բյուրկները 1923 թվականի նոյեմբերի 8-9-ին Մյունխենում մասնակցել է Գարեջրային հեղաշրջմանը, մասնակցության համար դատապարտվել է կեստարյա ազատազրկման։ Դատական իշխանությունների որոշմամբ նա ազատ է արձակվել չորսուկես ամիս անց և կրկին անցել СА-ի հրամանատարությանը։

1930 թվականի օգոստոսի 1-ին Բրյուկները դարձավ Ադոլֆ Հիտլերի համհարզ և թիկնապահ, որից հետո նշանակվեց համհարզների ղեկավարի պաշտոնին[5]։ Այս պատճառով նա Հիտլերի ներքին շրջանում շատ մեծ ազդեցություն ուներ՝ հավասար Յոզեֆ Գեբելսին և Դիտրիխ Յոզեֆին, մասնակցում էր «Հիտլերը Գերմանիայի վրա» (1932 թվական) պրոպագանդիստական ֆիլմի նկարահանմանը։

1934 թվականի նոյեմբերի 9-ին ստացավ СА-ի օբերգրուպենֆյուրերի պաշտոն։ 1936 թվականի հունվարի 15-ին դարձավ Դետմոլդի պատվավոր քաղաքացի (1945 թվականի նոյեմբերի 9-ից քաղաքի խորհրդի հրամանով զրկվել է պաշտոնից)։ Բրյուկերը, որին իր ուղղամտության և հյուրընկալության համար շատ էին սիրում Ռեյխսկանցելյարիայի (գերմ.՝ Reichskanzlei) այցելուները, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելուն պես կորցրեց իր ողջ ազդեցությունը։ Նա սկսեց նկատել, որ ՍՍ-ի և վերմախտի համհարզներն, ի դժբախտություն իրեն, ավեի մեծ ազդեցություն են ձեռք բերում։ 1940 թվականի հոկտեմբերի 18-ին Բրյուկները պաշտոնից արձակվել է Հիտլերի տնային կառավարիչի հետ վիճելու պատճառով։ Ավելի հավանական է, որ Բրյուկների աշխատանքից հեռացմանը մասնակցել է Մարտին Բորմանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան Nr.968 շքանշանի ասպետ սկսած 1933 թվականի նոյեմբերի 9-ից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #124531237 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Eberle, Uhl, էջ 308
  5. Linge, 2009, էջ 59
  6. «Список награждённых». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Բրյուկներ» հոդվածին։