Սպառազինության մրցավազք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցնցողական բնագետ Լ.Ֆ. Ռիչարդսոնը (1880-1953) նկատեց, որ անգլա-գերմանական սպառազինության մրցավազքն ուներ այն առանձնահատկությունը, որ երկրորդ փուլում Անգլիայի կառուցած լրացուցիչ նավերի թիվը մասամբ արտացոլում էր առաջին փուլում Գերմանիայի կառուցած նավերի թիվը, իսկ երրորդ փուլում Գերմանիայի կառուցած նավերի թիվը մասամբ արտացոլում էր երկրորդ փուլում Բրիտանիայում կառուցված նավեր թիվը։ Ռիչարդսոնը այս գործընթացքը ներկայացրեց տարբերությունների հավասարումների համակարգի միջոցով, որը կարող է ունենալ անկայուն (ինչպես 1914 թ.) և կայուն լուծում։ Մի քանի տասնամյակ շարունակ անտեսվելուց հետո Ռիչարդսոնի՝ սպառազինության մրցավազքի կաղապարը դարձյալ ուսումնասիրվում է թե՛ միջազգային հարաբերություններում ե թե՛ տևափոխական կենսաբանության մեջ։

Սառը պատերազմի ժամանակաշրջանի բնորոշ կողմերից էր զենքի նորագույն տեսակների, հատկապես զանգվածային ոչնչացման զենքի, պատերազմի վարման եղանակ ների կատարելագործման ուղղությամբ ընթացող մրցավազքը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները և ԽՍՀՄ–ը տարեկան միլիար դավոր դոլարներ էին ծախսում սպառազինությունների ասպարեզում հակառակորդի նկատմամբ գերազանցություն ապահովելու նպատակով։1949 թվականին Խորհրդային Սոցալիստական Հանրապետությունների Միությունը նույնպես ստեղծեց ատոմային զենք, իսկ չորս տարի անց փորձարկեց աշխարհում առաջին ջերմամիջուկային ռումբը։

ԱՄՆ-ում ստեղծվեցին ռազմավարական ռմբակոծիչներ, իսկ ի պատասխան դրան՝ ԽՍՀՄ–ում՝ միջ մայրցամաքային հրթիռներ։ Տիեզերքի նվաճումից հետո մրցավազքը տեղափոխվեց նաև այս ոլորտ։ Հետագայում միջուկային զենքին տիրապետող տերություններ դարձան նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը (հետ սառը պատերազմյան շրջանում՝ նաև Իսրայելը, Հնդկաստանը, Պակիստանը)։ Ինչպես այն ժամանակներում, այնպես էլ մեր օրերում մարդկության գլխին դեռ կախված է միջուկային պատերազմի և դրա հետևանքով համաշխարհային քաղաքակրթության վերացման վտանգը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ապավինելով իր տնտեսական ավելի մեծ հզորությանը, ԽՍՀՄ–ին ներքաշեց սպառազինությունների մրցավազքի մեջ, որպեսզի տնտեսապես հյուծի իր հակառակորդին։ Այդ մրցավազքը մեծ վնաս էր հասցնում ԽՍՀՄ–ի տնտեսությանը, ինչն էլ դարձավ խորհրդային գերտերության կործանման գլխավոր պատճառներից մեկը։ Միջուկային զենքի կիրառման սպառնալիքը, տնտեսական, քաղաքական և հոգևոր–մշակութային առճակատումը մշտական վտանգ էին ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

Երկու գերտերությունները` ԱՄՆ–ը և ԽՍՀՄ–ը, սառը պատերազմի տարիներին, ճիշտ է, կարողացան խուսափել միմյանց դեմ պատերազմելուց, սակայն նրանց միջև ռազմական հակամարտությունը դրսևորվեց տարածաշրջանային և տեղական պատերազմների միջոցով։ Դրանք ուղեկցվում էին երկու խմբավորումների ռազմական կամ քաղաքական միջամտությամբ այդ հակամարտություններին։ Ընդհանուր առմամբ` Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո մինչև 1982 թվականին աշխարհում տեղի են ունեցել 255 պատերազմներ և ռազմական բախումներ։

Գրականություն[խմբագրել]

  • Համաշխարհային պատմություն 11-րդ դասարան

Գրականություն[խմբագրել]

  • Richard J. Barnet։ Der amerikanische Rüstungswahn. Rowohlt, Reinbek 1984, ISBN 3-499-11450-X (գերմաներեն)
  • Jürgen Bruhn։ Der Kalte Krieg oder: Die Totrüstung der Sowjetunion. Focus, Gießen 1995, ISBN 3-88349-434-8 (գերմաներեն)