Լոհենգրին
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոհենգրին (գերմաներեն՝ Lohengrin), գերմանացի երգահան Ռիխարդ Վագների օպերա երեք գործողությամբ: Օպերայի լիբրետտոյի հեղինակը ևս Վագներն է: Երաժշտությունը գրվել է 1846-48 թթ. ընթացքում: Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1850թ. օգոստոսի 28-ին Վեյմար քաղաքի արքունական թատրոնում Ֆերենց Լիստի ղեկավարությամբ: «Լոհենգրինը» Վագների թվով վեցերորդ օպերան է: Համարվում է երգահանի լավագույն գործերից մեկը, ընդգրկված է ժամանակակից օպերային թատրոնների ստանդարտ խաղացանկում: