Թռչող հոլանդացի (օպերա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թռչող հոլանդացի (գերմ. Der fliegende Holländer) — գերմանացի երգահան Ռիխարդ Վագների ռոմանտիկական օպերա երեք գործողությամբ (WWV 63): Գերմաներեն լիբրետտոն Ռիխարդ Վագների ըստ Հենրիխ Հայնեի ստեղծագործության: Առաջին անգամ բեմադրվել է 1843թ. հունվարի 2-ին Դրեզդենի օպերային թատրոնում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելության: Համարվում է գերմանացի երգահանի վաղ շրջանի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ հաճախ բեմադրվում և ձայնագրվում է: