Տրիստան և Իզոլդա (օպերա)
Տրիստան և Իզոլդա (գերմաներեն՝ Tristan und Isolde), գերմանացի երգահան Ռիխարդ Վագների օպերա երեք գործողությամբ: Լիբրետտոն՝ հեղինակի: Սյուժեն հիմնված է Տրիստանի և Իզոլդայի մասին միջնադարյան ավանդապատումների և դրանց գրական մշակումների վրա: Ստեղծագործության մտահաղացումը երգահանի մոտ ձևավորվել է 1850-ական թթ. կեսերին, 1857թ. սեպտեմբերին պատրաստ էր տեքստը, իսկ 1859թ. օգոստոսին՝ պարտիտուրը: Սակայն «Տրիստանի» բեմադրությունը շարունակաբար հետաձգվում էր, այդ թվում նաև այն պատճառով, որ այս նոր ու անսովոր ստեղծագործությունը ոմանց կողմից հայտարարվեց կատարման համար անհնարին (այսպես, Վիեննայի օպերային թատրոնը հրաժարվեց դրանից 1863թ. բազմաթիվ փորձրից հետո): Վերջիվերջո, օպերայի պրեմիերան կայացավ 1865թ. հունիսի 10-ին Մյունխենի օպերային թատրոնում: Առաջին ներկայացումը Բայրոյթում տեղի ունեցավ 1886թ.: