Նիբելունգի մատանին (գերմաներեն՝ Der Ring des Nibelungen), չորս էպիկական օպերաներից բաղկացած շարք: Լիբրետտոյի և երաժշտության հեղինակը գերմանացի հանճարեղ երգահան Ռիխարդ Վագներն է, որը դրանց ստեղծմանը նվիրել է շուրջ 26 տարի՝ 1848–1874 թթ.: Օպերաների սյուժեի հիմքում ընկած են գերմանական առասպելները, իսլանդական սագաները և «Ասք Նիբելունգների մասին» միջնադարյան պոեմը:
«Նիբելունգի մատանի» շարքի մասերն են (ըստ հերթականության)`
- Հռենոսի ոսկին (Das Rheingold),
- Վալկիրիա (Die Walküre),
- Զիգֆրիդ (Siegfried),
- Աստվածների մթնշաղը (Götterdämmerung).
Բոլոր չորսը օպերաների կատարման տևողությունը մոտ 15 ժամ է. ամենակարճ օպերան՝ «Հռենոսի ոսկին», տևում է մոտ երկուսուկես ժամ, ամենաերկարը՝ «Աստվածների մթնշաղը» մոտ հինգ ժամ:
| Աստվածներ |
Մահկանացուներ |
Վալկիրիաներ |
Հռենոսի կույսեր, Հսկաներ և Նիբելունգներ |
Այլք |
- Վոտան, Աստվածների արքա (լույսի, օդի և քամու աստված) (բաս-բարիտոն)
- Ֆրիկա, Վոտանի կինը, ամուսնության աստվածուհի (մեցցո-սոպրանո)
- Ֆրեյա, Ֆրիկայի քույրը, սիրո, երիտասարդության և գեղեցկության աստվածուհի (սոպրանո)
- Դոներ, Ֆրիկայի եղբայրը, ամպրոպի աստված (բարիտոն)
- Ֆրոհ, Ֆրիկայի եղբայրը, գարնան և երջանկության աստված (տենոր)
- Էրդա, 'իմաստության, ճակատագրի և Երկրի աստվածուհի (կոնտրալտո)
- Լոգե, կրակի կիսաստված (տենոր` Հռենոսի ոսկի օպերայում, շարքի այլ օպերաներում ներկայացված է գործիքավորման միջոցով)
- Նորնաներ, Էրդայի դուստրերը, ճակատագիր մանող կանայք (կոնտրալտո, մեցցո-սոպրանո, սոպրանո)
|
- Վելզունգներ
- Նիդինգներ
- Հունդինգ, Զիգլինդեի ամուսինը, Նիդինգների ավագը (բաս)
- Գիբիհունգներ
- Գունթեր, Գիբիհունգների թագավոր, Գիբիհի և Գրիմհիլդեի որդին (բարիտոն)
- Գութրուն, Գունթերի քույրը (սոպ)
- Հագեն, Գունթեի և Գութրունի խորթ եղբայրը, Ալբերիքի և թագուհի Գրիմհիլդեի որդին (բաս)
- Գիբիհունգի հպատակների խումբ
|
- Բրունհիլդա (սոպրանո)
- Վալթրաուտե (մեցցո-սոպրանո)
- Հելմվիգե (սոպրանո)
- Գերհիլդե (սոպրանո)
- Սիգրուն (մեցցո-սոպրանո)
- Շվերթլեյտե (մեցցո-սոպրանո)
- Օրթլինդե (սոպրանո)
- Գրիմհերդե (մեցցո-սոպրանո)
- Ռոսվեյզե (մեցցո-սոպրանո)
|
- Հռենոսի կույսեր
- Վոգլինդե (սոպրանո)
- Վելգունդե (սոպրանո)
- Ֆլոսհիլդե (մեցցո-սոպրանո)
- Հսկաներ
- Ֆազոլթ (բաս-բարիտոն)
- Ֆաֆներ, Ֆազոլթի եղբայրը, հետագայում դարձել է վիշապ (բաս)
- Նիբելունգներ
- Ալբերիք (բարիտոն)
- Միմե, Ալբերիքի եղբայրը (տենոր)
|
- Անտառային թռչունի ձայն (սոպրանո)
|