Ամուսնություն (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամուսնություն (գերմ.՝ Die Hochzeit), գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների անավարտ օպերան։ Վագները 19 տարեկանում ավարտելով լիբրետոն՝ սկսել է աշխատել երաժշտության վրա 1832-ի երկրորդ կեսին։ Քույրը՝ Ռոզալին, ով ընտանիքի հիմնական աջակիցն ու խորհրդատուն էր, ընտրված թեմային բացասական գնահատական է տալիս և գարշանք արտահայտում։ Վագները, չշարունակելով աշխատանքը, այրում է օպերայի լիբրետոն։

«Ամուսնություն» անավարտ օպերայից պահպանվել է միայն 3 հատված[1]։

Սյուժե[խմբագրել]

Ինչքանով որ հայտնի է, լիբրետոն կապված է երիտասարդ կնոջ՝ Ադայի, Արինդալի հետ պարտադրված ամուսնության պատմության հետ։ Սա քաղաքական ամուսնություն էր, առանց սիրո որևէ նշույլի։ Հարսանիքի նախորդ գիշերը Ադայի սիրեցյալը՝ Կադոլտը այցելում է նրան այն հույսով, որ կտեսնի ու վերջին գիշերը կլինի սիրելիի հետ։ Ադան, ցանկանալով պաշտպանել պատիվը, չի ընդունում նրա փաղաքշանքները, և այդ ընթացքում հարվածում է Կադոլտին, ով ընկնում է պատշգամբից և մահանում։ Վիշտն ու սերը այնքան մեծ են լինում Ադայի, որ Կադոլտի թաղման ժամանակ պառկում է սիրելիի մարմնի կողքին և մահանում։

Ուսումնասիրություն[խմբագրել]

Պահպանված հատվածների (Ներածություն, Երգչախումբ, Սեպտետ) միակ տպագիր տարբերակի հրատարակումը Մայքլ Բելլինգինն է (1866–1925 թ.)[2]։
«Ամուսնություն» օպերան շատ քիչ երաժշտական ուսումնասիրությունների ու հետազոտությունների է ենթարկվել։ «Ադա» և «Արինդալ» անունները Վագները գլխավոր կերպարների համար հետագայում օգտագործել է նաև իր առաջին ավարտուն՝ «Փերիներ» օպերայում (1833)։ Հաշվի առնելով այս երկու օպերաների բովանդակային և տեքստային մի շարք ընդհանրությունները՝ հավանական է, որ անավարտ օպերան կամ հատվածներ տեղ են գտել մյուսում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Entry for "Wagner, Richard" The Concise Oxford Dictionary of Opera. John Warrack and Ewan West. Oxford University Press, 1996. Oxford Reference Online. Oxford University Press.
  2. Wagner (1912).