Հռենոսի ոսկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rheingold.jpg

Հռենոսի ոսկին (գերմաներեն՝ Das Rheingold), գերմանացի երգահան Ռիխարդ Վագների օպերա, «Նիբելունգի մատանին» շարքի առաջին օպերան` նախերգը: Լիբրետտոն գրվել է Վագների կողմից 1849-52 թթ ընթացքում Ցյուրիխ քաղաքում, երաժշտությունը՝ 1853-54 թթ ընթացքում: Առաջին անգամ բեմադրվել է 1869 թ սեպտեմբերի 22-ին Մյունխենում Ֆրանց Վյուլների ղեկավարությամբ: Վագները դեմ էր բեմադրմանը, քանի որ համոզված էր, որ օպերան պետք է կատարվի «Նիբելունգի մատանին» շարքի հետ միասին: Այդ մտահաղացումը ի կատար ածվեց միայն՝ Բայրոյթի առաջին փառատոնի ընթացքում, որտեղ «Հռենոսի ոսկին» բեմադրվեց 1876 թ օգոստոսի 13-ին՝ Հանս Ռիխթերի ղեկավարությամբ: