Կավատինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավրելիա Դոբրովոլսկայան կատարում է Ռոզինայի «Կեսգիշերի լռության մեջ» կավատինան Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայից, 1914 թ.

Կավատինա (իտալ.՝ cavatina, cavare, բառացի՝ արտածել), մենակատարային քնարական պիես օպերայում և օրատորիայում։ 18-րդ դարում ուներ հայեցողական-խոհական բնույթ և դերերգերից տարբերվում էր առավել պարզությամբ, մեղեդու երգայնությամբ, փոքր ծավալով։ Երբեմն կավատինա են կոչվել նաև երգուն բնույթի ոչ մեծ գործիքային պիեսները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 280