Ավտոկրատիա (հունարեն՝ avokrateia անձնիշխանություն), անձի լիիշխանության վրա հիմնված կառավարման ձև։ Ավտոկրատիայի շարքին են դասվում կառավարման բռնապետական ձևերը եւ բացարձակ միապետությունները։ «Ավտոկրատիա» տերմինն օգտագործվում է նաև «լիդերի» (ժոդովուրդների հայր, առաջնորդ, ֆյուրեր, կաուդիլիո և այլն) անսահմանափակ և ոչ մեկի կողմից չվերահսկվոդ ինքնիշխաության բնութագրման համար։