Պանգերմանիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախատեսված «Մեծ գերմանական ռայխի» քարտեզը

Պանգերմանիզմ, համագերմանականություն (գերմ.՝ Pangermanismus, Alldeutsche Bewegung), գերմանական պաննացիոնալիստական քաղաքական ուսմունք։

Առաջացել է 1880-ական թվականների սկզբին, վերջնականապես ձևավորվել 19-րդ դարի վերջին։ Գաղափարների արտահայտիչը եղավ Պանգերմանական միությունը։ Պանգերմանիզմի կողմնակիցները ոգեշնչում էին լեհական, ուկրաինական, բելառուսական, բալթյան հողերը նվաճելու, գերմանական համաշխարհային տիրապետությունը հաստատելու քաղաքականությունը, ակտիվորեն մասնակցում էին երկրի ռազմականացմանը։ Աչքի է ընկել մոլի ազգայնականությամբ, ռասայականությամբ, անհանդուրժողականությամբ սոցիալիզմի գաղափարների նկատմամբ՝ ի վերջո հանդիսանալով գերմանական ֆաշիզմի նախակարապետը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 118
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանգերմանիզմ» հոդվածին։