Նորմանդական դեսանտային օպերացիա (1944)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորմանդական դեսանտային օպերացիա
Թվականհունիսի 6 – օգոստոսի 30, 1944
(2 ամիս, 3 շաբաթ, 3 օր)
Մասն էԵրկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45
արևմտյան ճակատ
ՎայրՖրանսիա Հյուսիսային Ֆրանսիա
ԱրդյունքԴաշնակիցների հաղթանակ
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կանադա
Ֆրանսիա Ֆրանսիա
Լեհաստան Լեհաստան
Ավստրալիա Ավստրալիա
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
Բելգիա Բելգիա
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
Հունաստան Հունաստան
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Նորվեգիա Նորվեգիա
Երրորդ Ռայխ Երրորդ Ռայխ
Իտալիայի թագավորություն
Հրամանատարներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դուայթ Էյզենհաուեր
(դաշնակիցների գերագույն հրամանատար)
Միացյալ Թագավորություն Արթուր Ուիլյամ Թեդդեր
(գերագույն հրամանատարի տեղակալ)
Միացյալ Թագավորություն Բեռնարդ Լոու Մոնտգոմերի
(ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար)
Միացյալ Թագավորություն Թրաֆորդ Լի-Մոնտգոմերի
(օդային ուժերի գլխավոր հրամանատար)
Միացյալ Թագավորություն Բերտրամ Ռամզի
(ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար)
Երրորդ Ռայխ Ադոլֆ Հիտլեր
(Երրորդ ռայխի ֆյուրեր)
Երրորդ Ռայխ Գերդ ֆոն Ռունդշտադտ
(Արևմտյան ճակատի գլխավոր հրամանատար)
Երրորդ Ռայխ Էրվին Ռոմել
(«Բ» բանակային խումբ)
Կողմերի ուժեր
1 452 000 կոնոնավոր զորք (մ․ հուլիսի 25-ը)
2 052 299 (մ․ օգոստոսի վերջ)
380 000 զորք (մ․ հուլիսի 23-ը)
~640 000 զորք
2200 – 2500 զրահամեքենա և գրոհային զենք
Ռազմական կորուստներ
226 386 մարդ
4101 օդանավ
~4000 զրահամեքենա
288 695 - 530 000 մարդ
2127 օդանավ
1500-2400 զրահամեքենա և գրոհային զենք [11]

Նորմադական դեսանտային օպերացիա 1944, ամերիկա-անգլիական զորքերի ափհանումը Նորմանդիայում (Հյուսիսային Ֆրանսիա), հունիսի 6-ից հուլիսի 24-ը, երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) ժամանակ, Եվրոպայում երկրորդ ճակատ բացելու նպատակով։ Դաշնակիցների ուժերը (հրամանատար՝ գեներալ Դուայթ Էյզենհաուեր) կազմված էին բանակների 21-րդ խմբից (1-ին ամերիկական, 2-րդ անգլիական և 1-ին կանադական բանակները) և 3-րդ ամերիկյան բանակից, ընդամենը 39 դիվիզիա և 12 բրիգադ։ Գործողության նպատակը կայանում էր 2-րդ ճակատ բացելու մեջ։ Դա հնարավորություն կտար դաշնակիցներին ջլատել նացիստական ուժերը և պարտության մատնել։ Ափհանումը տեղի ունեցավ հունիսի 6-ին։ Դրան հետևեցին ծանր մարտեր, որոնց վերջնակետ կարելի է համարել Փարիզի ազատագրումը։ Այս գործողությունը վճռկան դեր ուենցավ պատերազմի ընթացքը փոխելու համար և հնարավորություն տվեց ԽՍՀՄ ուժերին ճնշել գերամանան զորքերին արևելյան ճակատում։

Ռազմական գործողության նախապատրաստումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գործողության իրականացման որոշումը կայացվել էր 1943 թվականի մայիսին Վաշինգտոնում կայացած դաշնակիցների եռակողմ համաժողովի ժամանակ։ Գործողության պլանավորումը գլխավորեց բրիտանացի գեներալ Ֆրեդերիկ Մորգանը։ Ափհանման համար նախաապես քննարկվում էին Բրետանը, Կոտենտին թերակղզին, Նորմանդիան և Պա դե Կալեն։ Առաջին երկու տարբերակները բացառվեցին, քանի որ թերակղզիներ էին, ինչը հնարավորություն կտար գերմանացիներին առավել կազմակերպված դիմադրություն ցույց տալու։ Պա դե Կալեն մայցամաքային Եվրոպայում ամենամոտ կետն է Բրիտանիային և գերմանացիների համար ափհանման ամենականխատեսելի վայրն էր։ Ի վերջո գեներալի ընտրությունը կանգ առավ Նորմանդիայի վրա։ Նախապես ծրագրված էր հարձակումը սկսել 1944 թվականի մայիսի 1-ին։ Քվեբեկի կոնֆերանսում հաստատվեց հարձակման նախնական պլանը։ Գործողության հրամանատար նշանակվեց գեներալ Դուայթ Էյզենհաուերը, իսկ 21-րդ բանակային միավորման հրամանատար՝ գեներալ Բերնարդ Մոնտգոմերին։ Նախատեսվում էր 33 ռազմական դիվիզիաների մասնակցությունը Նորմանդիայի ճակատամարտին․ շուրջ 1 մլն բանակ՝ կազմված 22 ամերիկյան, 12 բրիտանական, մեկ լեհական և մեկ ֆրանսիական դիվիզիաներից։ Հարձակման պլանը մշակված էր մանրակրկտորեն։ Հաշվի էին առնվել տեղանքի ռելիեֆից մինչև եղանակի տեսությունը։ Նախատեսվում էր համալիր զորքերի սրընթաց գրոհ ափամերձ շրջանները զբաղեցնելու համար՝ հրետանու, ավիացիայի, ռազմածովային ուժերի մասնակցությամբ։

Ներխուժումը Նորմանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1944 թվականի մայիս 1.5 մլն ամերիկյան զորքերը ժամանել էին Բրիտանիա։ Դաշնակիցների ուժերը կազմված էին բանակների 21-րդ խմբից (1-ին ամերիկական, 2-րդ անգլիական և 1-ին կանադական բանակները) և 3-րդ ամերիկյան բանակից, ընդամենը 39 դիվիզիա և 12 բրիգադ։ ԱՄՆ և Մեծ Բրիտանիան ռազմածովային և ռազմաօդային ուժերի քանակով գերազանցում էին թշնամուն (11 հազար մարտական ինքնաթիռ՝ թշնամու 500-ի դիմաց)։ Դաշնակիցների զորքերի ընդհանուր թիվը կազմում էր 2 միլիոն 876 հազար մարդ։ Հյուսիսային Ֆրանսիայի, Բելգիայի և Հոլանդիայի ծովափը պաշտպանում էր գերմանական «Բ» բանակախումբը (հրամանատար՝ գեներալ-ֆելդմարշալ Է․ Ռոմել), ընդամենը՝ 39 դիվիզիա։ Հունիսի 6-ի գիշերը դաշնակիցներն ավիացիայի հզոր հարվածների պաշտպանությամբ Կարանտանից հյուսիս և Կաննից հյուսիս-արևելք իջեցրին առաջին օդադեսանտային դիվիզիաները, իսկ առավոտյան ափ ելան ծովային դեսանտները։ Հունիսի 12-ին ստեղծվեց 80 կմ ճակատով և 10֊17 կմ խորքով հենակետ (16 դիվիզիա, այդ թվում՝ 2 տանկային)։ Գերմանական հրամանատարությունը մարտի մեջ մտցրեց մինչև 12 դիվիզիա և մեծ կորուստներ կրեց։ Հունիսի վերջին դաշնակիցների հենակետը ընդլայնվեց (մինչև 100 կմ ճակատով և 20֊40 կմ խորքով), որտեղ կենտրոնացավ ավելի քան 25 դիվիզիա։ Գերմանացիները պահեստային ուժեր չունեին՝ պաշտպանությունն ամրացնելու համար, քանի որ հիմնական ուժերը գտնվում էին սովետա-գերմանական ճակատում։ Հունիսի 29-ին դաշնակիցները գրավեցին Շերբուր նավահանգիստը՝ առաջանալով մինչև 10֊15 կմ, հուլիսի 21-ին՝ Սեն Լո քաղաքը և ծանր մարտերից հետո՝ Կաննը։ Դաշնակիցների կորուստը այդ գործողությունում կազմեց մինչև 122 հազար, իսկ գերմանացիներինը՝ մոտ 117 հազար մարդ։ Հենակետը ձգվեց 110 կմ ճակատով և 30֊50 կմ խորությամբ։ Դաշնակից զորքերի Ֆրանսիա ներխուժումով՝ բացվեց երկրորդ ճակատը, որը կարևոր գործոն էր ֆաշիստական Գերմանիայի դեմ հակահիտլերյան կոալիցիայի մղած ռազմական գործողությունների եզրափակիչ փուլում։ Ֆրանսիացիների դիմադրության շարժումը գերամանական օկուպացիայի դեմ սկսվեց օգոստոսի 19-ին։ Էյզենհաուերը նախապես ցանկանում էր շրջանցել քաղաքը այլ գործողություններ իրականացնելու համար, սակայն ստացվող լուրերը, որ քաղաքում տիրում է սով, և Հիտլերը մտադրություն ունի քաղաքը ավերելու, Շառլ դը Գոլի ցուցումով հարձակումը որոշվեց սկսել անհապաղ։ Ֆրանսիական 2-րդ դիվիզիան գեներալ Ֆիլիպ Լեքրեքի հրամանատարությամբ օգոստոսի 24-ին սկսեց հարձակումը արևմուտքից։ ԱՄՆ 4-րդ դիվիզան հարձակման անցավ հարավից։ Մինչև առավոտ ընթացած կատաղի մարտերի արդյունքում Փարիզն ազատագրվեց։ Հետագա ռազմական գործողությունները ընթացան ռազմաճակատի ավելի նեղ հատվածում՝ հիմնական նպատակ ուենալով թույլ չտալ գերմանական հակահարձակումը։

Նորմանդիայում ափհանումն աշխարհի ամենածավալուն դեսանտային ռազմական գործողությունն էր՝ ներառելով շուրջ 5000 փոխադրող և հարձակողական նավեր, 289 ուղեկցող և 277 սակրավոր նավեր։ Ահռելի էին նաև պատերազմող կողմերի մարդկային կորուստները․ դաշնակիցներինը մոտ 227 000, գերմանացիներինը՝ 289 000 - 530 000։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո

  • «Ամենաերկար օրը» (1962)
  • «Փրկել շարքային Ռայանին» (1998)
  • Փաստավավերագրական ֆիլմ «Արյունոտ Օմահա»
  • Երգ «Պրիմա Վիկտորիա», Խումբ Սաբատոն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։