Կուրսկի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրսկի ճակատամարտ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Bundesarchiv Bild 101III-Zschaeckel-206-35, Schlacht um Kursk, Panzer VI (Tiger I).jpg
Գերմանացի զինվորներ
Թվական Հուլիսի 5, 1943Օգոստոսի 23, 1943
Վայր Կուրսկ, ԽՍՀՄ
Արդյունք ԽՍՀՄ հաղթանակ
Հակառակորդներ
Flag of the NSDAP (1920–1945).svg Նացիստական Գերմանիա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հրամանատարներ
Flag of the NSDAP (1920–1945).svg Էրիխ վոն Մանշտայն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոնստանտին Ռոկոսովսկի
Կողմերի ուժեր
900,000 զինվոր 1,300,000զինվոր
Կորուստներ
մոտ 400,000 զոհ մոտ 254,000 զոհված կամ անհայտ կորած


Կուրսկի ճակատամարտը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ի և Նացիստական Գերմանիայի միջև։

Նախապատմություն[խմբագրել]

1943 թվականի գարնանը խորհրդա-գերմանական ճակատում ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ գերմանական զորքերը իրենցից ներկայացնում են հզոր ուժ։ Գերմանական զորքերի հակահարձակման հետևանքով Հարավային Խարկովում թշնամին զբաղեցրեց ամուր պաշտպանություն, իսկ խորհրդային հրամանատարությունը խելամիտ համարեց իր զորքերի խմբավորում անցկացնել՝ ժամանակավորապես հրաժարվելով երկարատև գործողություններից։ Հակառակորդի նոր հարձակումը հնարավոր եղավ կանխել միայն մարտի վերջին, իսկ ռազմական գործողությունների արդյունքում ձևավորվեց այսպես կոչված Կուրսկի ելուստը։

Խորհրդային զորքերի գործողությունները հյուսիս-արևմտյան ուղղությամբ հաջող էին ընթանում։ 1943 թվականի հունվարի 18-ին ճեղքվեց Լենինգրադի շրջափակումը և դրանով վերացվեց վտանգը, որ գերմանական և ֆիննական զորքերը կմիավորվեն արևելքում Լադոգա լճի մոտ։ Ցամաքային կոմունիկացիաների վերականգնումը հնարավորություն տվեց ուժեղացնել Լենինգրադյան և Բալթիական ճակատների զորքերը։ Ստրատեգիական հնարավորությունները անցան խորհրդային զորքերի կողմը։

Գերմանական բանակ[խմբագրել]

Իրավիճակի կայունացման համար գերմանական հրամանատարությունը ստիպված եղավ արևելք տեղափոխել իր՝ Արևմտյան Եվրոպայի և Աֆրիկայի զորքերից 33 դիվիզիա, 3 բրիգադ, ավիացիայի մի մասը և այլ ուժեր։ Մարտին խորհրդա-գերմանական ճակատում արյունահեղ մարտերը հանդարտվեցին։ Հաջորդ 3 ամիսների ընթացքում ակտիվ մարտեր տեղի չունեցան՝ հակառակորդները զորքերը համալրում էին նոր մարդկային ուժերով և տեխնիկայով, կուտակում էին միջոցներ, պատրաստվում էին ամառային կամպանիային։ Չնայած փոփոխված ստրատեգիական իրավիճակի՝ Հիտլերը չէր ցանկանում զիջել առավելությունը և հերթկան անգամ որոշեց սկսել մարտեր։ Դրա համար ընտրվեց ելուստ, որով արևմտյան Կուրսկում գերմանական բանակներին տրվում էր տեղաբաշխվածություն 200 կմ ճակատով և 120 կմ խորությամբ։ Ֆյուրերի 1943 թվականի ապրիլի 15-ի հրամանատար ասվում էր, որ «հարձակման նպատակն է հարվածային բանակով հասցնել կենտրոնցված , որոշիչ և արագ հարված մի կողմից Բելգորդի շրջանից, իսկ մյուս կողմից հարվային Օրյոլի շրջանից և հարձակման համակենտրոնացման ճանապարհով շրջափակել Կուրսկի շրջանում գտնվող զորքերը և ոչնչացնել դրանք» («Ցիտադել» գործողություն)։ Դրա համար կենտրոնացվել էր 900 000 մարդ, շուրջ 100 000 հրանոթ և ական, 2700 տանկ և գրոհի ական, ավելի քան 2000 ինքնաթիռ ( 6-րդ և 4-րդ օդային նավատորմ)։ Կադրային համալրման գերմանացիներին հաջողվեց հասնել ընդհանուր կենտրոնացման միջոցով։ Գլխավոր դերը առաջիկա հարձակման մեջ խաղալու էին տանկային զորքերը, սակայն գործողության ժամկետները հետաձգվում էին (սկզբում մայիսի սկիզբ, ապա հունիսի կես, վերջապես հուլիս), որի գլխավոր պատճառը նոր տիպի մեքենաների արագ արտադրությունն էր, որը պետք է նպաստեր ուժեղ խմբավորման ստեղծմանը։ Ստեղծվեցին նոր փորձարարական զրահամեքենաներ «Ֆոկկե-Բուլֆ-190A» և գրոհայիններ՝ «Հենկել-129»։

ԽՍՀՄ զորքեր[խմբագրել]

Խորհրդային ռազմական հետախուզությանը հաջողվեց պարզել գերմանական ուժերի պատրաստությունը Կուրսկի բնագծի վրա հարձակվելու համար և նույնիսկ հաջողվեց պարզել հարձակման օրը։ Վասիլևսկու և Ժուկովի վկայությամբ խորհրդային հրամանատարությունը՝ ծանր ու թեթև անելով իրադրությունը և հարցնելով ռազմաճակատների կարծիքը՝ ընդունեց որոշում՝ մտածված պաշտպանության և դրանից հետո հակահարձակման անցնելու մասին։ Ինչպես ցույց տվեցին հետագա գործողությունները Ստավկայի որոշումները այս անգամ ևս ճիշտ էին։ Կարծես Խարկովի մոտ զորքերի ձախողումը, որը նպաստեց 1942 թվականի խոշոր անհաջողություններին, փորձ հանդիսացավ հետագա գործողությունների համար։

Խորհրդային հրամանատարությունը Կուրսկի ուղղությամբ կենտրոնացրել էր հսկայական ուժեր։ Կուրսկի հյուսիսային ճակատը պաշտպանում էր Կենտրոնական ճակատը (հրամանատար Ռոկոսովսկի), Հարավայինը՝ Վորոնեժյան ուղղությունն էր (հրամանատար Վատուտին)։ Դրանցում հաշվվում էր 1 337 000 մարդ, 3306 տանկ և ինքնագնաց հրետանային մեքենաներ, շուրջ 20 000 հրանոթ և ական, 2900 ինքնաթիռ։ Կենտրոնական և Վորոնեժյան ուղղությունների թիկունքում՝ Վերխովյաում, Լիվնիում, Հին Օսկոլում, Կանտեմիռովկայում տեղավորվել էին Ստավկայի պահեստային միջոցները՝ միավորվելով հուլիսի 10-ից Ստեպյան ճակատի հետ (հրամանատար Կոնև), որում հաշվվում էին 580 000 մարդ, 1 500 տանկ և ինքնագնաց-հրետանային մեքենաներ, շուրջ 7 500 հրանոթ և ական։ Դրանով խորհրդային ուժերը զգալիորեն գերազանցում էին թշնամուն մարդկային և տեխնիկական ուժերով։ Դրա համար անցկացվեցին մի շարք միջոցառումներ խորը շարանում կազմելու համար, որի պաշտպանությունը ճակատի երկարությամբ չէին կարող հաղթահարել թշնամու տանկերը։ Ձևակերպվեց 8 պաշտպանական գիծ և շրջան։ Կուրսկի ճակատամարտի այդ էտապի համար (1943 թվականի հուլիսի 5-23-ը) մեծ հաջողություններ խաղացին Կենտրոնական ճակատի զորքերի դասավորութունը, ինչը չէր կարելի ասել Վորոնեժի ճակատի համար։

Ժամկետների հետաձգումը թշնամու կողմից խորհրդային հրամանատարության մեջ առաջացնում էին որոշ նյարդայնություն։ Հատուկ շտապողականություն էր դրսևորում Վորոնեժյան ուղղության հրամանատար Վատուտինը. «Կքնենք մենք, բաց կթողնենք պահը: Եկե՛ք թողնենք խրամապատումը և սկսենք առաջինը հարձակումը: Ուժերը դրա համար կբավարարեն»։ Սակայն Ստավկան որոշեց սպասել՝ հիմնվելով տեղեկության վրա, որ թշնամին կհարձակվի ոչ ուշ, քան հուլիսի 6-ը։ Հուլիսի 5-ի գիշերը ձերբակալվեցին գերմանացի սակրավորներ, որոնք ցույց տվեցին, որ հարձակումը նախատեսված է առավոտյան ժամը 3-ին և գերմանական ուժերը արդեն զբաղեցրել են հարձակողական դիրքեր։ Ռազմաճակատների հրամանտարությունը որոշեց անցկացնել հրետանա-ավիացիոն հակապատրաստություններ։ Դրանով հանկարծակիության գործոնը, որի վրա հույս էին դրել գերմանական հրամանատարությունը, կվերանար։ Միայն ժամը 5 անց 30 րոպեին գերմանական 9-րդ բանակի հարձակողական խմբավորումները, իսկ ժամը 6-ին տանկային բանակները և «Կեմպֆ» օպերատիվ խմբերը անցան հարձակման։

Առաջին փուլ[խմբագրել]

Օռլովա-կուրսկյան ուղղությամբ(կենտրոնական ռազմաճակատ) գերմանական բանակները հասցրեցին 3 հարված 40 կմ շրջագծով։ Գլխավոր հարվածի ուղղությամբ թշնամին կենտրոնացրել էր 500 տանկ։ Առաջինը հարձակման անցան «վագրները» 10-15 ավտոմեքենաներով։ Նրանց ուղեկցում էին գրոհային հրանոթներ «ֆերդինանտները»։ Նրանից հետո որոշ ժամանակ անց շարժվեցին 50-100 միջին չափերի տանկեր։ Ռազմական կանոնավոր տանկային շարքերին ուղեկցում էր հրետանին։ Օրվա մեջ 4 անգամ գերմանական բանակները փորձում էին ճեղքել խորհրդային պաշտպանությունը, սակայն ստիպված նահանջում էին։ Մարտերը 2 կողմերից էլ ընդունում էր ծանր և դժվար բնույթ։ Հուլիսի 11-ից գերմանացիները, տալով հսկայական կորուստներ և չստանալով հաջողություն, դադարեցրեցին հարձակումները։ Սակայն 6 օր հարձակումների արդյունքում թշնամում հաջողվեց խորանալ Կենտրոնական ճակատի մեջ 6-12 կմ։ Ունենալով հրաման ուժեղ դիմադրությամբ թուլացնել թշնամու ուժերը և կտրել հարձակումները՝ Կենտրոնական ռազմաճակատը կատարեց դա՝ առանց Ստավկայի ռեսուրսների օգտագործելու։

Բելգորոդ-Կուրսկ ուղղությամբ (Վորոնեժյան ռազմաճակատ) թշնամին հասցրեց հարվածներ Օբոյան և Կորոչու ուղղություններով։ 1943 թվականի հուլիսի 5-ին արդեն «Հարավ» խմբավորման հրամանատար Մանշտեյնը մտցրեց մարտերի մեջ իր ուժերի մեծ մասը(մարտերին մասնակցում էին 700 գերմանական տանկեր)։ Եվ դրանով հանդերձ ահռելի կորուստների գնով թշնամուն հաջողվեց 2 օրվա ընթացքում սկզբում գլխավոր (առավել ամրացված), իսկ հուլիսի 7-ին պաշտպանության 2-րդ գծերը կտրել և խորանալ Օբոյանյան ուղղությամբ 10-18 կմ։ Հուլիսի 9-11-ը թշնամին շարունակում էր հիասթափված փորձեր կատարել Կուրսկ դուրս գալու համար։ Ճեղքվածքի վտանգը չեզոքացնելու համար Ստավկան Վասիլևսկու խորհրդով ուժեղացրեց Վորոնեժյան ռազմաճակատը՝ իր պահեստային ուժերով (սկզբում 2 տանկային կորպուսներով, ապա ընդհանուր զորքերով և տանկային բանակներով)։ Ցամաքային զորքերին մեծ օգնություն էին ցույց տալիս գրոհային ինքնաթիռները։ Հուլիսի 10-ին մարտերի ամենաթեժ պահին Սիցիլիա կղզում իջեցվեց անգլո-ամերիկյան մեծ դեսանտ։ Հիտլերը, իմանալով այդ մասին, հայտարարեց, որ «Ցիտադել» գործողությունը միևնույնն է շարունակվելու է։ Կրիտիկական պահը դարձավ հուլիսի 12-ը. Պրոխորովկա շրջանում տեղի ունեցավ մեծ տանկային մարտեր, որում ըմդհանուր առմամբ մասնակցեցին 1100 տանկեր և ինքնագնաց հրանոթներ։ 2 կողմերն էլ կրեցին ծանր կորուստներ։ Հուլիսի 13-15-ը թշնամին շարունակում էր հարձակվել առանձին ուղղություններով, սակայն հուլիսի 17-ին Հիտլերը որոշեց դադարեցնել «Ցիտադել» գործողությունը, պատճառաբանելով այն խորհրդայն զորքերի հակահարձակմամբ՝ 2-րդ տանկային բանակի կողմից, պահեստային ուժերի բացակայությամբ, անգլո-ամերիկյան բանակների գործողություններով Սիցիլիայում։ Գերմանական ծրագիրը ջախջախել խորհրդային զորքերին Կուրսկում չհաջողվեց։

Երկրորդ փուլ[խմբագրել]

Կուրսի ճակատամարտի 2-րդ փուլը հակահարձակումը տևեց 1943 թվականի հուլիսի 12-ից օգոստոսի 23-ը։ Դրա համար համեմատաբար հաջող իրավիճակ ստեղծվեց թշնամու խմբավորման օռլովյան շրջանում։ «Կուտուզով» գործողության ստրատեգիական հարձակումները իրականացվում էին Բրանսկյան(հրամանատար՝ Պապով), Կենտրոնական և Արևմտյան (հրամանատար՝ Սակալովսկի) ռազմաճակատի մի մասի միջոցով (հուլիսի 12-ից օգոստոսի 18-ը)։ Հարձակման նպատակը կայանում էր նրանում, որ մասնատեին թշնամական բանակները և մաս-մաս ջախջախեն այն, որը առաջին հերթին պետք է նպաստեր մեր զորքերի չափազանց կենտրոնացվածությանը, իսկ երկրորդը՝ ավելորդ շտապողականությունից, որի հետևանքով խորհրդային բանակները ոչ կարևոր ուղղություններում մատերը սկսում էին ոչ լրիվ պատրաստ վիճակում։ Թշնամու շրջափակմանն ուղղված գործողությունը չհաջողվեց։ Գերմանացիները զբաղեցրել էին ճկուն պաշտպանական տակտիկա՝ մինչև մի շրջանը պաշտպանվում էր, մյուսերը զբաղեցնում էին այլ շրջաններ 5-8 կմ հեռավորության վրա։ Թշնամին արդյունավետ օգտագործում էր տանկային բանակների հակահարձակումները, լայնորեն ընդունում էր մանեվրներ ներքին պաշտպանական գծերով։ Ժուկովը իր հուշերում Ստավկային «Կուտուզով» գործողության ընթացքում հիշեցնում է թշնամու բանկի անկարողության մասին։ Ստալինը գտնում էր, որ «մեր խնդիրը քշել գերմանացիներին մեր տարածքից, իսկ շրջապատել նրանց մենք միայն կանենք, երբ նրանք թույլ կլինեն»։ Քաղաքական հաշվարկների համաձայն այստեղ հավանաբար խոսում է անհաջողությունների փորձը, որոնք տեղի էին ունեցել 1942 թվականի նոյեմբերից 1943 թվականի հունվարը Ստալինգրադում Պաուլյուսի խմբավորման շրջափակման վերացման ժամանակ։ Օգոստոսի 18-ին 3 բանակների զինվորները՝ շրջվելով արևմտյան ուղղությամբ 150 կմ և ջախջախելով թշնամու ահռելի ուժեր՝ չեզոքացրեցին օռլովյան հենակետը։ Արդյունքում իրադրությունը խորհրդա-գերմանական Կենտրոնական ուղղությամբ միանգամից փոխվեց՝ խորհրդային զորքերի համար Բրյանսկյան ուղղությամբ հարձակումը զարգացելու և Արևելյան Բելոռուսիայի տարածք դուրս գալու համար բացվեցին հնարավորություններ։

Մի փոքր այլ կերպ էին զարգանում իրադարձությունները կապված Բելգորոդ-Խարկովյան հարձակողական գործողության հետ («Ռումյանցև»)։ Այստեղ պաշտպանողական գործողությունների արդյունքում Վորոնեժի ռազմաճակտի ուժերը մեծ կորուստներ կրեցին, իսկ հակառակորդը անցավ ամուր ամրացված շրջաններ և պատրաստ էր սկսելու հզոր գրոհ։ Գործողության ընդհանուր նպատակը կայանում էր նրանում, որ ամուր ընդհանուր ռազմաճակատային հարվածով մասնատել թշնամու ուժերը, շրջապատել և ջախջախել «Հարավ» բանակային խմբավորումը։ Գործողությունը իրականացնում էին օգոստոսի 3-23-ը Վարոնեժյան և Ստեպյան բանակների զորքերը միջոցով։ Նրանց գործողությունները կոորդինացնում էր Ժուկովը։ Արդյունքում 3-11-ի շրջանում հակառակորդի Խարկովյան խմբավորումը 3 անգամ շրջապատվեց։ Սակայն գերմանացիները խելացի գործողությունների արդյունքում ներքին խմբավորման ուժերը ավելի քան 10 դիվիզիա (շուրջ 600 տանկ) կենտրոնացրեցին Ախտիրկա և Բոգոդուխովա շրջաններում և հասցրեցին հակահարված։ Ծավալվեցին դաժան մարտեր լայնարձակ Խարկով քաղաքի արևմտյան մասում։ Օգոստոսի 20-ին խորհրդային հրամանատարությունը, տանելով մեծ օգնություն, անցավ հարձակման և օգոստոսի 23-ին գիշերային հարձակման արդյունքում Խարկովը ազատագրվեց։ Երկու բանակների զինվորները 150 կմ շարժվեցին խորք և ջախջախեցին թշնամու ամուր խմբավորումը՝ ստեղծելով պայմաններ Աջափնյա Ուկրաինայի ազատագրման և Դնեպր դուրս գալու համար։ Կուրսկի ճակատամարտը շարունակվեց 50 օր 400-550 կմ ճակատով։ Երկու կողմերից նրանում մասնակցում էին ահռելի ուժեր՝ շուրջ 300 դիվիզիա (ավելի քան 4 մլն մարդ)։ Արդյունքում ընդհատվեց Գերմանիայի վերջին փորձը իրականացնելու ստրատեգիական մեծ գործողություններ Արևելյան ռազմաճակատում։ Սակայն թշնամին կորցրեց 30 հատուկ դիվիզիաներ, այդ թվում 7 տանկային։ Գերմանական զորքերի ոգին ընկավ, Ստալինգրադի ռևանշը վերցնել չհաջողվեց։ Իսկ դա նշանակում էր, որ պատերազմի լավ ընթացքը ԽՍՀՄ-ի հետ չկատարվեց։

Կորուստներ[խմբագրել]

Խորհրդային զորքերի կորուստները այս ճակատամարտում ահռելի էին։ Դրանք կազմեցին 254 400 անվերադարձ և 608,800 սանիտարական վիճակից զոհեր։ Թշնամու կորուստները ըստ գերմանացիների տեղեկությունների կազմեցին 3,5 անգամ քիչ։ Տեխնիկայի մեջ խորհրդային ուժերը կորցրեցին 6 000 տանկ 1600 ինքնթիռ, այն դեպքում, երբ գերմանացիները կորցրեցին 1300 տանկ և 1000 ինքնաթիռ։ Տանկերի մեծ կորուստները բացատրվում էր նրանով, որ խորհրդային T-34 տանկերին անհրաժեշտ էր ավելի ամուր փող, քան 76 մմ տրամագիծը։ Գերմանական «վագրերն» և «ֆերդինանտներն» ունեին ավելի մեծ սկզբնական արագություն և ավելի հեռու էին կրակում, իսկ տանկերը և հրանոթները ավելի ամուր զրահով էին պատված։ Խորհրդային զորքերի կորուստների պատճառը ուներ նաև այն, որ հրամանատարությունը անհրաժեշտ չափի գիտելիքներ չուներ։ Նրանք կրկնում էին արդեն հնացած մեթոդներ և՛ պաշտպանության, և՛ հարձակողական գործողությունների ժամանակ։ Այդ ամենը նպաստում էին հակառակորդի գործողություններին պաշտպանության մեջ և հնարավորություն էին տալիս դիմելու հակահարձակման։ Այնուհանդերձ գերմանական գեներալները ստիպված էին ընդունել, որ 1943 թվականի ամառային մարտերը մեծապես զրկեցին իրենց զորքերը պաշտպանվելու կարողություններից և բացասաբար ազդեցին զինվորների հոգեբանական իրավիճակի վրա, «այն դեպքում, երբ թշնամու զորքերի ղեկավարությունը, զինումն ու սարքավորումը, հակառակը, լավացան»։

Արդյունք[խմբագրել]

Կարմիր Բանակի հաջողությունների շնորհիվ դաշնակիցները հնարավորություն ստացան ռազմական գործողություններ իրականացնել Իտալիայում, քանի որ Կուրսկի ճակատամարտը ստիպեց գերմանական հրամանատարությանը միջերկրածովյան թատերաբեմից մեծաթիվ ավիացիոն խմբավորումներ և զորքերը տեղափոխել այստեղ, ինչպես նաև դուրս բերել մեծաթիվ մարտական դիվիզիաներ Ֆրանսիայից և Հոլանդիայից։ Կուրսկի ճակատամարտի պարտությունը գերմանական բլոկի երկրներին համոզեց նրանում, որ ուժերի հավասարակշռությունը արմատապես փոխվել է Խորհրդային Միության կողմը։ Ուժեղացան Հունգարիայի փորձերը կնքել սեպարատ հաշտություն Արևմուտքի հետ։ 1943 թվականի աշնանը Իսպանիայի դիկտատոր Ֆրանկոն դուրս է բերում իր «Կապույտ դիվիզիայի» մնացորդները Լենինգրադից։ Սկսվեց ճգնաժամ Գերմանիայի և Ֆինլանդիայի հարաբերություններում։