Կոնստանտին Ռոկոսովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Ռոկոսովսկի
լեհ.՝ Konstanty Rokossowski
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9 (21), 1896
ԾննդավայրՎելիկիե Լուկի, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 3, 1968(1968-08-03)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Ազգությունլեհեր
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Մասնագիտությունսպա
Ծնողներմայր՝ Antonina Ivanovna Ovsjannikovová?
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատար և Member of the Sejm of the Polish People's Republic?
ԿուսակցությունԽՄԿԿ և Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀամառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե
Ստորագրություն
Изображение автографа
 Konstantin Rokossovsky Վիքիպահեստում

Ռոկոսովսկի, Կոնստանտին Կոնստանտինովիչ (դեկտեմբերի 9 (21), 1896, Վելիկիե Լուկի, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1968(1968-08-03)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), սովետական զորավար, Խորհրդային Միության մարշալ (1944), Սովետական Միության կրկնակի հերոս (29․7․1944, 1․6․1945)։ ՍՄԿԿ անդամ 1919 թվականից։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (1914—1918 թվականներ)։ Կարմիր բանակում ծառայել է Կոստանտին Կոստանտինովիչ Ռոկոսովսկին 1917 թվականից։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին (1918—1920 թվականներ)։ Ավարտել է հրամկազմի կատարելագործման հեծելազորային դասընթացները (1925) և Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները (1929)։ Հայրենական մեծ պատերազմի (1941—45 թվականներ) ժամանակ եղել է կորպուսի, բանակի, ռազմաճակատի (Բրյանսկի, Դոնի, Կենտրոնական, 1-ին և 2-րդ Բելառուսական) հրամանատար։ 1945 թվականի հունիսի 24-ին գլխավորել է Հաղթանակի շքերթը Մոսկվայում։ 1945—1949 թվականներին Հյուսիսային զորախմբերի գլխավոր հրամանատարն էր։ ԼԺՀ կառավարության խնդրանքով և սովետական կառավարության թույլտվությամբ 1949 թվականի հոկտեմբերին Ռոկոսովսկին մեկնել է Լեհաստան։ Նշանակվել է Լեհական Ժողովրդական Հանրապետության ազգային պաշտպանության մինիստր և Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ Ստացել է Լեհաստանի մարշալի կոչում։ Ընտրվել է Լեհական Միացյալ Բանվորական կուսակցության ԿԿ Քաղբյուրոյի անդամ և Սեյմի դեպուտատ։ 1956 թվականին վերադարձել է ՍՍՀՄ։ Եղել է ՍՍՀՄ պաշտպանության մինիստրի տեղակալ (1956—1957 թվականներ), Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատար (1957—1958 թվականներ), ՄՍՀՄ պաշտպանության մինիստրի տեղակալ և գլխավոր տեսուչ (1958—1962 թվականներ), ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության գլխավոր տեսուչների խմբի գլխավոր տեսուչ (1962 թվականից)։ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու (1956—1968 թվականներ), երկրորդ և հինգերորդից յոթերորդ գումարումների ՍՍՀՄ գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հաղթանակի», Կարմիր դրոշի 6, Սուվորովի I և Կուտուզովի I աստիճանի շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով և մեդալներով։ Թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Рокоссовский Константин Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://gomelstreet.by/pochyotnye-grazhdane-gomelya/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Ռոկոսովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։