Գեորգի Ժուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Կոստանտինի Ժուկով
RIAN archive 2410 Marshal Zhukov speaking.jpg
Signature of Georgy Zhukov.jpg
1896, նոյեմբերի 19 (դեկտեմբերի 2) - 1974, հունիսի 18
Ծննդավայր գ. Ստրելկովա
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Կոչում Խորհրդային Միության Մարշալ — 1943
ԽՍՀՄ մարշալ (1943)
Մարտեր/պատերազմներ Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
Պարգևներ Hero of the USSR.pngՍովետական Միության Հերոս4
Order of Lenin Ribbon Bar.svg Լենինի շքանշան (6)
Order of Red Banner ribbon bar.png Կարմիր Դրոշի

շքանշան (3)
Order suvorov1 rib.png Սուվորովի առաջին կարգի շքանաշան (2)

Գեորգի Կոստանտինի Ժուկով (ռուսերեն՝ Гео́ргий Константи́нович Жу́ков, 1896, (դեկտեմբերի 2) - 1974, հունիսի 18, Մոսկվա, թաղված է Կրեմլի պատի տակ), խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ (1943-ից), Խորհրդային Միության քառակի հերոս, Մոնղոլական Ժողովրդական Հանրապետության հերոս (1969)։

Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ Կարմիր բանակում ծառայել է 1918-ից։ Քաղաքացիական պատերազմում եղել է էսկադրոնի հրամանատար։ Ավարտել է հեծելազորի բարձրագույն հրամկազմի հրամկազմի կատարելագործման դասընթացները (1930), ապա վարել հրամանատարական բարձր պաշտոններ։ 1939-ին Խալխին-Գոլի մարտերում ղեկավարել է ճապոնացիների ջախջախումը։ 1940-ից՝ Կիևի հատուկ ռազմական օկրուգի հրամանատար։ Հայրենական մեծ պատերազմում գլխավորել է մի շարք ռազմաճակատների (Պահեստային, Լենինգրադյան, Արևմտյան) գործողությունները։ 1942-ին նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի և Գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ։ Իրականացրել է ռազմաճակատների կոորդինացումը՝ Ստալինգրադյան ճակատամարտում (1942), Լենինգրադի շրջափակումը ճեղքելիս (1943), Կուրսկի ճակատամարտում (1943)։ Աջափնյան Ուկրաինան ազատագրելիս (1944) ղեկավարել է Առաջին ուկրաինական ռազմաճակատը։ Միավորել է Առաջին և երկրորդ բելառուսական ռազմաճակատների գործողությունները Բելառուսի ազատագրման ժամանակ։ 1944-45-ին ղեկավարել է Առաջին բելոռուսական ռազմաճակատի զորքերը, որոնք Առաջին ուկրաինական և Երկրորդ բելոռուսական ռազմաճակատների զորքերի հետ իրականացրին Վիսլա-Օդերի օպերացիան, ապա ջախջախեցին հակառակորդի բեռլինյան խմբավորումը և գրավեցին Բեռլինը։ Գերագույն գլխավոր հրամանատարության հանձնարարությամբ, 1945-ի մայիսի 8-ին, Ժուկովն ընդունել է ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիան։ Պատերազմից հետո եղել է Գերմանիայի խորհրդային զորախմբերի զորահրամանատար և խորհրդային կառավարչության գլխավոր պետ, 1946-53-ին՝ Օդեսայի և Ուրալի ռազմական օկրուգների հրամանատար, 1953-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, իսկ 1955-57-ին՝ նախարար։ 1958-ից՝ պաշտոնաթող։ Եղել է I-IV գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ՀՍՀ, հատոր 4, էջ 301-302։