Աուգսբուրգի հաշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փաստաթղթի տիտղոսաթերթը

Աուգսբուրգի հաշտություն, կամ Աուգսբուգի համաձայնագիր[1], հաշտության համաձայնագիր, որն 1555սեպտեմբերի 25-ին Աուգսբուրգ քաղաքում կնքվել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս V-ի և Շմալկալդինյան դաշինքի զորքերի միջև։

Այս համաձայնագրով պաշտոնապես ավարտվեց Սրբազան Հռոմեական կայսրությունում կրոնական երկու խոշոր ուժերի՝ լյութերականության և կաթոլիկության հակամարտությունը։ Համաձայնագրով հաստատվեցին կաթոլիկների և լյութերականների իրավուքները․ մասնավորապես, ցանկացած համայնքի ղեկավար ինքն էր որոշում այս երկու կրոններից որին հարեր, իսկ համայնքի ղեկավարին ենթակա գյուղացին կամ քաղաքացին պետք է դավաներ նույն կրոնն, ինչ համայնքի ղեկավարը, կամ գաղթեր այլ համայնք։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Hughes, Michael (1992). «Վաղ ժամանակակից Գերմանիա, 1477-1806», MacMillan Press and University of Pennsylvania Press, Philadelphia, p. 59. ISBN 0-8122-1427-7.