Հանզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավահանգիստ։ 1475 թվականի Համբուրգի իրավունքի նախանվանաթերթ մանրապատկեր։ Գրությունը ստորին միջին գերմաներեն լեզվով է՝ Van schiprechte («Նավագնացության իրավունքներ»)։ Համբուրգի պատմության թանգարան։ Ենթադրյալ հեղինակ՝ Աբսոլոն Շտումմե։

Հանզայական միություն, Հանզա, ինչպես նաև Հանզեա (գերմ.՝ Deutsche Hanse կամ Düdesche Hanse, հին վերին գերմ․՝ Hansa՝ բառացի՝ «խումբ», «միություն», լատին․՝ Hansa Teutonica), խոշորագույն քաղաքական և տնտեսական միություն հյուսիսարևմտյան Եվրոպայի քաղաքների միջև 12-րդ դարի կեսերին։ Գոյություն է ունեցել մինչ 17-րդ դարի սկիզբը[С. 1]։ Հանզայի գրանցամատյանում ներառված է եղել 130 քաղաք, որոնցից մոտավորապես 100-ը՝ նավահանգստային։ Միության ազդեցության տակ է գտնվել մինչև 3000 բնակավայր[С. 2]։ 15-րդ դարի սկզբին Հանզան միավորում էր մոտավորապես 160 քաղաք[С. 3]։

Միավորման նպատակն էր հանզայական առևտրի գոտում մասնակիցներին արտոնություններով ապահովելը։ Հանզայական առևտրականների համար նեցուկ էին լինում ասպետական օրդենները։ Հանզան ներդրել է արտաքին ինքնուրույն քաղաքականություն, ձեռք է բերել ամրոցներ, աջակցել է օլիգարխիային։ Միավորման մասնակիցները հետևում էին Հանզայական Մեծ օրենսգրքին, որը լույս էր տեսել ամբողջ միության համար[С. 4]։

Առևտրական հարաբերությունների համակարգը հենվում էր գրասենյակների վրա։ Հանզայի արտասահմանյան գրասենյակները գտնվում էին Բերգենում, Լոնդոնում և Բրյուգգեում, Նովգորոդում, Վենետիկում և այլ քաղաքներում։ Եվրոպայի ներքին շրջանների առևտրի կենտրոնը և Բալթիկ և Հյուսիսային ծովերի միջև փոխաբեռնման կետը Լյուբեկն էր՝ միության փաստացի ղեկավարը[Նշ․ 1][С. 2]։ Հանզաթագերի որոշումները սովորաբար սկսվում էին «Հանզան և Լյուբեկը վճռել են․․․» բառերով[С. 5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրական միությունների պատմությունը գնում է վաղ անցյալ։ Հին աշխարհի դարաշրջանում, օրինակ, հայտնի էր Աթենքի սիմմարխիան, հետագայում՝ արխեն, Իտալահռոմեական համադաշնությունը և այլն։ Միջնադարյան Եվրոպայի քաղաքային միություններից խոշորագույնը հանզայականն էր․ արդեն 12-րդ դարում Հյուսիսային և Բալթիկ ծովերում հայտնվեց Համբուրգի և Լյուբեկի առևտրականների միությունը, որը մրցում էր Քյոլնի, Մյունխենի և այլ քաղաքների հետ[С. 2]։ Միջնադարում գերմանական և լիվոնական քաղաքների միությունը Ռուսիայի խոշորագույն առևտրական գործընկերն էր[С. 6]։

Նատալյա Պոդալյակն առանձնացնում է Հանզայի գոյության չորս ժամանակաշրջաններ՝ առևտրականների կամ առևտրականների հասարակություն («Գոթլանդի ընկերակցություն» և այլն) (12-րդ դար - 13-րդ դարի վերջ), «Քաղաքների Հանզա» (13-րդ դարի վերջ ― 14-րդ դարի վերջ), «Հանզայի ամենաբարձր ակտիվության ժամանակաշրջան» (14-րդ դարի վերջ - 15-րդ դարի վերջ) և ճգնաժամ (15-րդ դարի վերջ - 17-րդ դարի կեսեր)[С. 7]։

Փոխզիջման որոնման և առևտրի մասնակիցների վրա միության ազդեցության հիմնական գործիքը, համաձայն Հանս Զաուերի հետազոտությունների[С. 8], ծառայել են (15-րդ դարի վերջին)՝ բանակցությունները, դրամական վճարումները, տնտեսական հարկադրանքների միջոցառումները, այլ միություններ մտնելը, ռազմական պայքարը (որպես արտակարգ միջոցառում[Նշ․ 2])։ Մյուս հետազոտողները հիշատակում են նաև քաղաքների տարածքային քաղաքականությունը[Նշ․ 3]։

Խնդիրների լուծման օրինակ կարելի է բերել հանզայական քաղաքների վենդական խմբավորման (վենդական քաղաքներ) և Մեկլենբուրգի դքսերի միջև «դրամական համաձայնությունը»[С. 9]։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան դեպի Համբուրգի ռատուշան[С. 10]։

1226 թվականին Համբուրգը Լոնդոնում հիմնադրեց առևտրական գրասենյակ, իսկ 1241 թվականին՝ դաշնագրի համաձայն միավորվեց Լյուբեկի հետ։ Այս քաղաքների ներկայացուցչությունները ևս միավորվեցին ֆլամանդական առևտրի կենտրոն Բրյուգգեում։ Հետագայում այս միությանը միացավ նաև Քյոլնը։ 1299 թվականին Լյուբեկի նախաձեռնությամբ միացան նաև Ռոստոկ, Վիսմար, Լյունեբուրգ և Շտրալզունդ խոշորագույն առևտրական քաղաքները[Նշ․ 4]։ 1367 թվականին միությունն ընդգրկում էր մոտավորապես 70 քաղաք, իսկ 14-րդ դարի կեսերին՝ Բալթիկ և Հյուսիսային ծովերի, գետերի ափերին գտնվող բոլոր հյուսիսգերմանական քաղաքները։ Հանզայի կորիզը կազմում էին Համբուրգը, Լյուբեկը, Բրեմենը, հետագայում՝ Հռենոսի (Քյոլն), Վեզերի, Օդերի ափերի քաղաքները և Պրուսիայում տևտոնցիների գրաված մի շարք քաղաքներ՝ Գդանսկ, Թորն, Քյոնիգսբերգ, Բալթիկ ծովի արևելյան ափերին գտնվող Ռիգան (1282 թվականից) և Ռևոլը։ Հատուկ դերակատարում է խաղացել Գոթլանդ կղզում գտնվող Վիսբյու քաղաքը՝ որպես հարավային Սկանդինավիայի և Ռուսիայի միջև առևտրի կենտրոն, ինչպես նաև մի շարք նիդերլանդական քաղաքներ։ Ինչպես հաստատում են մերձբալթյան պատմագետները, օրինակ, Ի․ Բերգհոլցը, Հանզայական միությունը վերջնականապես ձևավորվել է 1367-1370 թվականներին[С. 11]։

1388 թվականին Անգլիան և Տևտոնական օրդենը դաշինք կնքեցին, որը հաստատեց Հանզայի արտոնությունը[Նշ․ 5]։ Միևնույն ժամանակ անգլիացի առևտրականները (գերմ.՝ liggende), ֆակտորները կամ «ծովերից այն կողմ գտնվող արևելյան հողերի թագավորական առևտրականները) պաշտպանել են Գդանսկում անգլիական առևտրական ֆակտորիայի (օտարերկրյա առևտրականների ավան) գոյությունը, որը դիմակայել է մինչև 1470-ական թվականները[С. 12]։

Ծաղկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանզայի ծաղկումը սկսեց 14-րդ դարի երկրորդ կեսից և 15-րդ դարի սկզբից։ Հանզայի գրանցամատյանում ընդգրկվեցին 130 քաղաք, որոնցից մոտավորապես 100-ը՝ նավահանգստային, իսկ նրա ազդեցության տակ է գտնվել մինչև 3000 բնակավայր։ Միության փաստացի ղեկավարը Լյուբեկն էր[С. 2]։

Հանզայական քաղաք Լյուբեկը (միության մայրաքաղաքը)[С. 13].

Հանզայի գլխավոր նպատակն է դառնում արտասահմանում հանզայական վաճառականության առևտրական արտոնությունների ապահովումը և ընդարձակումը։ Շտրալզունդի խաղաղության պայմանագիրը ամրացրեց Հանզայի գերիշխող դիրքերը։ Նրա պայմանների համաձայն՝ վաճառականությունն իր նախկին արտոնությունները հաստատեց ոչ թե առանձին քաղաքների, այլ ամբողջ միության համար։ Օրինակ, իջեցվեց մուտքի և ելքի մաքսատուրքի վճարը, չեղարկվեց դանիական ամբողջ ծովափի իրավունքը․ դա նշանակում էր, որ այսուհետ ապահովվում էր բեռների փրկումը, պահպանումը և վերադարձը իրական տերերին։ 15 տարով Հանզային տրվեցին սքոնական Սաքնյոր, Ֆալդերբյու, Մալմյո և Հելսինգբորգ քաղաք-ամրոցները՝ եկամտի 2/3-ը ստանալու իրավունքով[С. 14]։

Ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարի կեսերին սկսվում է Հանզայական միության թուլացումը։ Սա պայմանավորված է ներքին և արտաքին գործոններով։ Քաղաքների միջև սրվեցին պլեբեյների և արհեստավորների պայքարը, համքարությունների, բյուրգերականության և պատրիկության միջև մրցակցությունը։ Արտաքին գործոններն էին առևտրական այլ, քաղաքականապես համախմբող երկրների առևտրի շրջանները, համաճարակները, պատերազմները և այլն[С. 4]։ Միևնույն ժամանակ պահպանվեց հանզայական տնտեսական պոտենցիալի նշանակությունը[С. 15]։

1398 թվականին հանցայացիները զրկվեցին Անգլիայի իրենց արտոնություններից։ 1398 թվականին գրասենյակը Բրյուգգեից տեղափոխվեց Անտվերպեն։ Իվան III-ը 1494 թվականին փակեց Նովգորոդի Գերմանական տոնավաճառը։ Ազդեցության վերջնական կորուստը եղավ դեպի գաղութարարական երկրներ նոր ծովային ճանապարհների բացումը[С. 4]։ 1598 թվականին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը փակեց Ստիլյարդը (անգլ.՝ Steelyard, գերմ.՝ der Stahlhof)՝ Լոնդոնում ամրացած հանզայական տոնավաճառը[С. 16]։

1699 թվականին Հյուսիսային Հանզան կազմակերպեց հերթական համագումարը, որը դարձավ վերջինը[С. 4]։

Հանզայի քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանազան աղբյուրներ հանզայական քաղաքների քանակը նշում են 90-200։ Վերջին թիվը կարող է նշանակել, որ եթե քաղաքը նույնիսկ չի ընդգրկվել Միության կազմում, ապա օգտվել է Հելմի իրավունքից (շնորհվել է Տևտոնի օրդենի կողմից ավելի քան 255 եվրոպական քաղաքի)։ Հաշվի առնելով քաղաքները, որոնք արտոնություններ են տվել Հանզայի առևտրականներին, Միության ազդեցության տիրույթը արևմուտքում հասել է Լա Մանշ նեղուց (Օնֆլյոր, Դյեպ) և Լոնդոն, հյուսիսում՝ Բերգեն, իսկ հարավում Վենետիկ[С. 17]։ Ցանկ՝ [С. 18][С. 19]

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում Քաղաքի հիմնադրման տարեթիվ Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ Միությունից դուրս գալու տարեթիվ
Լյուբեկ
1143 1226[Նշ․ 6] 1259 1630 (1669)
Համբուրգ
808[Նշ․ 7] 1188 1510[Նշ․ 8] 1259
Լյունեբուրգ
956 (1158) 1356
Վիսմար
13-րդ դար 1259
Ռոստոկ
1161 1218 1259
Քիլ
1232[Նշ․ 9] 1242 1238 1518
Շտրալզունդ
1234 1234 1293
Դեմմին
1140 1283 1292 1607
Գրայֆսվալդ
1209 1250 1280
Անկլամ
1281 13-րդ դար
Բրունսվիկ (Բրաունշվայգ)
1031[Նշ․ 10] 1430 1430[Նշ․ 11] 13-րդ դար 17-րդ դար
Բրեմեն
787[Նշ․ 12] 1646[Նշ․ 13] 1260
Մագդեբուրգ
805[Նշ․ 14] 1188 1295 1666
Գոսլար
922 1290[Նշ․ 15] 1267 1566
Էրֆուրտ
[С. 20]
[С. 21]
[С. 22]
Շտադե
994[Նշ․ 16] 1209[Նշ․ 17]
Բեռլին (տե՛ս նաև Քյոլն)
1244 մոտ 1244 թվական 14-րդ դարի կեսեր 1451
Օդերի Ֆրանկֆուրտ
1430 1442[С. 21]
[С. 23][С. 22]
[С. 24]
Հաֆելբերգ
948 1310 1359 1488
Թանգերմյունդե
1109[Նշ․ 18], 1275[Նշ․ 19] 1368 (1373)
Շտենդալ
1022 1160 (1215) 1359 1518
Գերդելագեն
13-րդ դարասկիզբ 1316 1358 1488
Քյոլն
1669[С. 20]
[С. 25]
[С. 26]
[С. 21]
[С. 22]
[С. 27]
Դորտմունդ
[С. 20]
[С. 21]
[С. 23]
[С. 22]
[С. 27]
[С. 24]
Մյունստեր
[С. 20]
[С. 23]
[С. 22]
[С. 27]
[С. 24]
Օսնաբրյուկ
12-րդ դար[С. 20]
[С. 21]
[С. 22]
[С. 27]
[С. 24]
Զոստ
1609[С. 20]
[С. 21]
[С. 23]
[С. 22]
[С. 27]
[С. 24]

Լատվիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում Քաղաքի հիմնադրման տարեթիվ Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ Միությունից դուրս գալու տարեթիվ
Ռիգա
1201, 1226[Նշ․ 20] 1282

Լեհաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում Քաղաքի հիմնադրման տարեթիվ Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ Միությունից դուրս գալու տարեթիվ
Շտետտին (Շչեցին)
1243(?) 1237(?) 1243 1278
Քոլբերգ (Կոլոբժեգ)
1255 1255 1284
Ռյուգենվալդե (Դարլովո)
13-րդ դար 1271 и 1312 1350 и 1412
Շտոլպ (Սլուպսկ)
1265 1265 и 1310 1368 кон. XVI в.
Կամմին (Կամեն-Պոմորսկի)
1176 1274
Յուլին (Վոլին)
конец IX в. 1277 1365
Ստարգարդ-Շչենսկի)
1140 1292 1243 1363
Դանցիգ (Գդանսկ)
997 1263 1343,1377, 1380 1295—1343 1361 1669
Էլբինգ (Էլբլոնգ)
1237 1246
Քուլմ (Քելմնո)
1065 1233 1298 (1300) 1443
Թորն (Թորուն)
1233 1233 XIV в.
Կրակով
c. 1370 c. 1500
Բրեսլաու (Վրոցլավ)
1387 1474

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում Քաղաքի հիմնադրման տարեթիվ Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ Միությունից դուրս գալու տարեթիվ
Քյոնիգսբերգ (Կալինինգրադ)
1255 1286, 1299, 1327 1339 1579
Մեծ Նովգորոդ

Նիդերլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում Քաղաքի հիմնադրման տարեթիվ Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ Միությունից դուրս գալու տարեթիվ
Դեյվենտեր
1000 1500[С. 20]
[С. 21]
[С. 22]
[С. 27]
[С. 28]
[С. 29]
[С. 30]
[С. 31]
Կամպեն
1150 1236[Նշ․ 21] нач. XIV в. и в 1441 1361-1370
Խրոնինգեն
[С. 20]
[С. 21]
[С. 22]
[С. 28]

Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում Քաղաքի հիմնադրման տարեթիվ Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ Միությունից դուրս գալու տարեթիվ
Վիսբյու
1470[С. 20]
[С. 21]
[С. 22]
[С. 32]
Ստոկհոլմ
[С. 21]
[С. 22]

Էստոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում Քաղաքի հիմնադրման տարեթիվ Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ Միությունից դուրս գալու տարեթիվ
Ռևել (Տալլին)
1285
Դորպատ (Տարտու)
1280-е

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1231-1232Հայնրիխ VII-ը «Իշխանների հաստատման օգտին» փաստաթղթում օրենսդրորեն ամրագրեց աշխարհիկ և հոգևոր իշխանների գերագույն իրավասությունը, ինչպես նաև նրանց տրամադրեց դրամական, մաքսային, պահակային, շուկայական և դղյակի գերարտոնություններ։ Գերմանական պատմագրության մեջ դրանք դիտվում են որպես հատուկ տեսակ՝ «գերմանական տարածքայի պետություն», որոնք ստեղծվել են, ամենայն հավանականության, արդեն 13-րդ դարի կեսերին, ֆոգթերի, ամթերի տեսքով[С. 33]։
  • 1356 թվականին Լյուբեկում տեղի ունեցավ ընդհանուր համագումարը (գերմ.՝ Hansetag), որում ընդունվել են մի սահմանադիր փաստաթղթեր և ձևավորվել է Հանզայի կառավարման կառուցվածքը[С. 34]։
  • 1367 թվականի նոյեմբերի 19-ին Քյոլնում տեղի ունեցավ հանզայական համագումարը (հանզեթագ), որում հայտարարվել է Քյոլնի համադաշնության ստեղծման մասին։ Այն ռազմական միություն էր, որը միավորում էր Դորպատից Ուտրեխտ ընկած 57 քաղաք (ոչ միայն հանզայական քաղաքներ)։ Ներդրվել է «ֆունտային տուրք»։ Համադաշնությունը ձևականորեն գոյություն է ունեցել մինչ 1385 թվականը[С. 35]։
  • 1370 թվականի մայիսի 24-ին Դանիայի և հանզայական 23 քաղաքի միջև ստորագրվել է Շտրալզունդի խաղաղության պայմանագիրը[С. 36]։
  • 1516-1518 թվականներին՝ Ռեֆորմացիայի դարաշրջանում, հետագայում 1528-1530 թվականներին Լյուբեկում և Հյուսիսային Գերմանիայում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները, որոնք նպաստել են Հանզայի անկմանը[С. 37]։

Առևտրական ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուգգենը Բերգենում հայտնվել է որպես հանզայական ներկայացչություն։

Հանզայական վաճառականները լողում էին Հյուսիսային և Բալթիկ ծովերի երկարությամբ, այլ նաև Արևմտյան Եվրոպա՝ մինչև Ջիբլարթարի նեղուց, իսկ հյուսիսում՝ ընդհուպ մինչև նորվեգական քաղաքներ[С. 2]։

Նոր ուղիներ էին հարթվում և յուրացվում դեպի Արևմտյան Ֆրանսիա ափեր, Պորտուգալիա, Վենետիկ և Իսլանդիա[С. 38]։

Լուգայի առևտրական ճանապարհը (Նարվա, Ռոսսոնի, Մշագա, Շելոբ, Լուգա ջրային ճանապարհ) վաճառականները նախընտրում էին միայն այն պարագայում, եթե ավանդական Վոլխով-Լադոգա-Նևա-Ֆիննական ծոց ճանապարհն ինչ-ինչ պատճառներով, օրինակ ռազմական, շրջափակված էր[С. 39]։

Նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարում Հանզան հանզայական 7 քաղաքում[С. 4] (Լյուբեկ, Համբուրգ, Դանցիգ, Բրեմեն, Շտրալզունդ, Ռոստոկ և Վիսմար) ունեցավ ընդհանուր նավատորմ, որը բաղկացած էր համարյա 1000 նավից։ Միավորված նավատորմն ուներ 30—40 հազար լաստ, այսինքն մոտավորապես 80 000 տոն բեռնունակություն[Նշ․ 22] [С. 40]։

Հանզայական տպագրության մեջ նկատելի է ծովային մեծապարփակ և ամուր նավ՝ կոգգ, որի նավակողերին 14-րդ դարի կեսերին անձնակազմից բացի կարող էին տեղակայվել 100 զինվոր, 20 ձի և մեկ պարսպակործան թնդանոթ։ Հանզացիները 14-րդ դարի վերջից ապրանքներ տեղափոխելու համար սկսեցին օգտագործել ծովային նավի նոր տեսակ՝ հոլք, որն օժտված էր ամրությամբ և 200-300 տոննա բեռնունակությամբ[С. 41]։

Հանզայական նավատորմի նկարները կնիքների վրա
Լյուբեկ քաղաքի կնիքը։ 1280 թվական։ Պատմաբաններին հայտնի է այլ, ավելի հին կնիք, որը թվագրվում է 1226 թվականով[С. 42]։ Շտրալզունդնի հանզայական կնիք։ 1329 թվական։ Պատկերված է կոգգ։ Էլբինգ քաղաքի կնիք։ 1350 թվական։ Գրություն՝ Sigillum civitatis Elbingensis։ Պատկերված է հանզայական կոգգի մեծ կայմը։
Մեր օրերը հասած հանզայական առևտրականների և նրանց նավերի ամենահին նկարը համարվում է լյուբեկցի գեղանկարիչ Հերման Ռուդեի «Սուրբ Նիկոլայը փրկում է հանզայական առևտրականների նավը» սրբապատկերը, որը գտնվում է Տալլինի Սուրբ Նիլոլայի եկեղեցում։ Ստեղծագործությունը ստեղծվել է 1478-1482 թվականներին[С. 43]։

Շտրալզունդի առվևտրական նավատորմը 14-րդ դարի սկզբին ուներ մոտավորապես 100 միավոր․ լյուբեկի նավատորմը 1595 թվականին ուներ 253 նավ, որոնցից մոտ 50-ն ունեին 120 լաստից բարձր բեռնունակություն։ 15-րդ դարից նավերի անձնակազմում ընդգրկվում էին ծովագնացներ, զինվորագրված բրյուգերներ և վարձկաններ։ Հրամանատարներ, որպես կանոն, դառնում էին խորհրդի անդամները, որոնք նշանակվում էին քաղաքներից կողմից։ Բոլոր ծովային քաղաքներում հայտնվեցին նավաշինական հրապարակներ՝ լաշտադիա[Նշ․ 23], որոնցում վերանորոգվում և կառուցվում էի կոգգեր[С. 44]։

Հանզայական նավահանգիստ մուտք էին գործում նաև միության ոչ անդամ առևտրականների նավերը․ համաձայն Գդանսկի մաքսային գրքի՝ 1460 թվականին Անգլիայից Գդանսկ է եկել 4, 1468 թվականին՝ 6, 1474 թվականին՝ 2, 1475 թվականին՝ 7, իսկ 1476 թվականին՝ 12 նավ (ընդհանուր փաստաթղթավորված է 31 նավ)։ Նշված է նաև, որ այդ տարիներին Մակլենբուրգի, Պոմորյեի, Պրուսիայի և Լյուբեկի ափերից եկել է 912 նավ, իսկ Սկանդինավյան թերակղզուց, Բորնհոլմից, Էստլյանդիայից և Գոթլանդից՝ 320, Հոլանդիայից՝ 155 և այլն[С. 45]։

Նոր Հանզա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ժամանակների Հանզայական միությունը (կամ Նոր Հանզա) միջազգային հասարակական կազմակերպություն է («քաղաքների մշակութային համերաշխություն»)։ Միությունը հիմնադրվել է 1980 թվականին նիդերլանդական Զվոլե քաղաքում՝ առևտրի և զբոսաշրջության աջակցության նպատակով։

Բրեմենը Հանզայի հնագույն քաղաքներից մեկն է։ Տեսարան դեպի Բրեմեն քաղաքի զբոսավայր (Schlachte): Աջից վեր է խոյանում Սուրբ Մարտինի տաճարը[С. 46]։

Ներկայումս «Նոր ժամանակների Հանզայական միությունը» ընդգրկում է տնտեսապես և քաղաքականապես ակտիվ 176 քաղաքներ և եվրոպական 15 երկրներ[С. 47]։ Նոր Հանզայի գրասենյակը տեղակայված է գերմանական Լյուբեկ քաղաքում։

Յուրաքանչյուր տարի Նոր Հանզայի քաղաքներից մեկում անցկացվում է «Նոր ժամանակների Հանզայական օրեր» միջազգային փառատոնը։

Ներկայումս գերմանական Բրեմեն, Համբուրգ, Լյուբեկ, Գրայֆսվալդ, Ռոստոկ, Շտրալզունդ, Վիսմար, Անքլամ, Դեմմին և Զալցվեդել քաղաքներն իրենց պաշտոնական անվանումներում պահպանում են «հանզայական» տիտղոսը (օրինակ, Համբուրգի պաշտոնական անվանումն է «Ազատ և հանզայական քաղաք Համբուրգ» — գերմ.՝ Freie und Hansestadt Hamburg, Բրեմենը՝ «Հանզայական Բրեմեն քաղաք» (գերմ.՝ Hansestadt Bremen) և այլն)։ Համապատասխանաբար և ավտոմեքենաների պետական համարանիշներն այդ քաղաքներում սկսվում են լատինական «հավելյալ» H… տառով ― HB (այսինքն «Hansestadt Bremen»), HH («Hansestadt Hamburg»), HL (Լյուբեկ), HGW (Գրայֆսվալդ), HRO (Ռոստոկ), HST (Շտրալզունդ), HWI (Վիսմիր)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանցանկ
  1. ։ Լյուբեկում անցկացվում էին հանզայական քաղաքների (հանզաթագ) ընդհանուր համագումարները։
  2. Օրինակ՝ Լյուբեկի և Մեկլենբուրգի միջև հակամարտության (1505—1508) հանդարտացման ուղղությամբ քաղաքների իրականացրած փորձերը։
  3. Քաղաքից դուրս տարածքային սեփականության ձեռքբերում և այլն։
  4. Համաձայնության գլխավոր նախապայմաններից մեկը միությունից դուրս գործարքներ կատարած անձանց նավերը չսպարկելն էր։
  5. Միևնույն ժամանակ փաստաթուղթը երաշխավորում էր անգլիացի վաճառականների արտոնությունները Պրուսիայի և այլ մերձբալթյան տարածքներում։
  6. «Ազատ Կայսերական քաղաք» կարգավիճակ ստանալու տարեթիվ։
  7. Կառլոս Մեծ
  8. «Ազատ Կայսերական քաղաք» կարգավիճակ ստանալու տարեթիվ։
  9. Ադոլֆ IV
  10. Первое упоминание
  11. «Ազատ Կայսերական քաղաք» կարգավիճակ ստանալու տարեթիվ։
  12. Կառլոս Մեծ
  13. «Ազատ Կայսերական քաղաք» կարգավիճակ ստանալու տարեթիվ։
  14. Կառլոս Մեծ
  15. «Ազատ Կայսերական քաղաք» կարգավիճակ ստանալու տարեթիվ։
  16. Առաջին հիշատակում։
  17. Քաղաքային իրավունք ստանալու տարեթիվ։
  18. Ամրոց
  19. Քաղաք
  20. Վիսբյուի քաղաքային իրավունքի ստացման տարեթիվ։
  21. Քաղաքային իրավունքի ստացման տարեթիվ։
  22. Գրայֆսվալդից Գ․ Կրաուզեն ենթադրում է, որ տվյալներն, ամենայն հավանականության, նվազեցվել են։
  23. Լաշտադիան ստորինգերմաներեն սպեցիֆիկ տերմին է նավարանը բնորոշելու համար։
Աղբյուրներ
  1. Ганза, 2000, էջ 125—126
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Игнатенко А. В., 2005, էջ 135
  3. Ганза, 2000, էջ 126
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Игнатенко А. В., 2005, էջ 136
  5. Перхавко В., 2008, էջ 63
  6. Ангерманн, Норберт. Торговля Пскова с Ганзой и ливонскими городами во второй половине XVI в. // Псков в российской и европейской истории / отв. ред. В. В. Седов, академик РАН. — М. : Московский государственный университет печати, 2003. — С. 305-309. — (Международная научная конференция : в 2 т. ; 2003, т. 1). — 1000 экз. — ББК 63.3 П86. — Կաղապար:УДК. — ISBN 5-8122-0616-3.
  7. Сокин А. А. Ганзейский союз в отечественной историографии (постановка проблемы)(ռուս.) // Якуб А. В., Корзун В. П. Исторический ежегодник. 2005 : сборник статей / ред. колл.. — Омск: Омский государственный университет им. Ф. М. Достоевского, 2006. — С. 58-63. — ISBN 5-85759-111-2.
  8. Sauer H. Hansestädte und Landesfürsten // Quellen und Darstellungen zur hansischen Geschichte. Neue Folge. Köln; Wien, 1971. Bd. 16. S. 149—151
  9. Ратниеце В. Л. Основные направления борьбы ганзейских городов Мекленбурга с князьями в первой трети XVI в.(ռուս.) = Main directions of the struggle with the princes of Hanzey towns of Meklenburg in the first hall of the XVI century (based on material drawn from Hanzey recesses) // Вестник Санкт-Петербургского университета : научно-теоретический журнал / отв. ред. Н. И. Соколов. — Ленинград: Издательство Ленинградского университета, 1987. — В. 1 (2). — № Серия 2. История, языкознание, литературоведение. — С. 82-85.
  10. Ганза спустя века. Том I, 2014, էջ 29
  11. Игнатенко А. В., 2005, էջ 134-136
  12. Писарев А. В., 1999, էջ 86-93
  13. Ганза спустя века. Том I, 2014, էջ 24-25
  14. Подаляк, Н. Г.. Очерки истории ганзы [Текст] : [рус.] / отв. ред. А. А.А. А. Сванидзе // Ганзейско - датское соперничество и политика Ганзы второй половины XIV в.: пути и методы реализации : [рус.] : сб.. — М. : Наука, 2002. — Вып. 63 : Средние века. — С. 195-209. — 506 с. — ББК 63.3(0)4 С 75. — Կաղապար:УДК. — ISBN 5-02-008788-2.
  15. Ратниеце В. Л., 1987, էջ 83
  16. Борис Силкин, 1998, էջ 106
  17. Ганза спустя века. Том I, 2014, էջ 7
  18. Ганза спустя века. Том II, 2015, էջ 205
  19. Ганза спустя века. Том III, 2016, էջ 206
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 20,8 Falke, Dr Johannes (1863). Die Hansa als deutsche See- und Handelsmacht [The Hansa as a German maritime and trading power]. Berlin: F Henschel. էջեր 62–64.
  21. 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 Jotischky, Andrew; Caroline Hull (2005). The Penguin Historical Atlas of the Medieval World. Penguin Books. էջեր 122–23. ISBN 978-0-14-101449-4.
  22. 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 Dollinger, Philippe (2000). The German Hansa. Stanford University Press. էջեր ix–x. ISBN 0-8047-0742-1. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 Holborn, Hajo (1982). A History of Modern Germany: The Reformation. Princeton University Press. էջեր 32, 74, 80–82. ISBN 0-691-00795-0.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 Schäfer, D (2010). Die deutsche Hanse [The German Hanseatic League]. Reprint-Verlag-Leipzig. էջեր 37. ISBN 978-3-8262-1933-7.
  25. Natkiel, Richard (1989). Atlas of Maritime History. Smithmark Publishing. էջ 33. ISBN 0-8317-0485-3.
  26. Michael Keating,Regions and regionalism in Europe, 2004, Edward Elgar Publishing, pp. 47 and 120
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 Barthold, Dr Friedrich Wilhelm (1862). Geschichte der Deutschen Hanse [History of the German Hansa]. Leizig: TD Weigel. էջեր 35 and 496–97.
  28. 28,0 28,1 Mehler, Natascha (2009). «The Perception and Interpretation of Hanseatic Material Culture in the North Atlantic: Problems and Suggestions» (PDF). Journal of the North Atlantic (Special Volume 1: Archaeologies of the Early Modern North Atlantic): 89–108. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  29. Mehler, Natascha (2011). «Hansefahrer im hohen Norden» (PDF). epoc (2): 16–25, particularly 20 and 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  30. ver Berkmoes, Ryan; Karla Zimmerman (2010). The Netherlands. Lonely Planet. էջ 255. ISBN 978-1-74104-925-1.
  31. McDonald, George (2009). Frommer's Belgium, Holland & Luxembourg, 11th Edition. Frommers. էջեր 134, 176, 397, 432–38. ISBN 978-0-470-38227-1.
  32. «Varför ruinerades Visby» [Why is Visby ruined]. Goteinfo.com (շվեդերեն). Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  33. Подаляк Н. Г. Становление органов самоуправления в городах вендской Ганзы(ռուս.) // Средневековый город : межвузовский научный сборник / Отв. ред. проф. С. М. Стам. — Саратов: Научная книга, Кафедра итории средних веков Саратовского университета, 1997. — В. 11. Вопросы экономической, социальной, политической, идейной и культурной истории европейского города X-XVI вв.. — С. 10—19. — ISBN 5-7554-0040-7.
  34. Atatüre, Süha (2008). «The Historical Roots of European Union: Integration, Characteristics, and Responsibilities for the 21st Century» (PDF). European Journal of Social Sciences. Eurojournal. 7 (2). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.
  35. Подаляк Н. Г., 2002, էջ 199
  36. Подаляк Н. Г., 2002, էջ 202—203
  37. Никулина, Т. С.. Очерки истории ганзы [Текст] : [рус.] / отв. ред. А. А.А. А. Сванидзе // Совет и бюргерство ганзейского города в реформации (по материалам Любека) : [рус.] : сб.. — М. : Наука, 2002. — Вып. 63 : Средние века. — С. 210—217. — 506 с. — ББК 63.3(0)4 С 75. — Կաղապար:УДК. — ISBN 5-02-008788-2.
  38. Подаляк Н. Г., 2002, էջ 203
  39. Старый Ямгород и купцы Ганзы, 2014, էջ 29
  40. Краузе, Г. Военно-морское дело в истории Ганзы // Цивилизация Северной Европы. Средневековый город и культурное взаимодействие / отв. ред. А. А. Сванидзе. — М. : Наука, 1992. — С. 107-109. — Краузе Г. экз. — ББК 63.3(0)4 Ц57. — Կաղապար:УДК. — ISBN 5-02-009094-8.
  41. Перхавко В., 2008, էջ 65
  42. Ганза, 2000, էջ 127
  43. Старый Ямгород и купцы Ганзы, 2014, էջ 51
  44. Краузе Г., 1992, էջ 109
  45. Писарев А. В., 1999, էջ 87
  46. Ганза спустя века. Том I, 2014, էջ 50-51
  47. «Ганзейские дни в Литве». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cowan, Alexander. "Hanseatic League: Oxford Bibliographies Online Research Guide" (Oxford University Press, 2010) online
  • Harrison, Gordon. "The Hanseatic League in Historical Interpretation." The Historian 33 (1971): 385–97. doi:10.1111/j.1540-6563.1971.tb01514.x.
  • Szepesi, Istvan. "Reflecting the Nation: The Historiography of Hanseatic Institutions." Waterloo Historical Review 7 (2015). online Արխիվացված 2017-09-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանզա» հոդվածին։