Վրոցլավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վրոցլավ
Wrocław
Wroclaw 1.jpg
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
51°07′00″ հս. լ. 17°02′00″ ավ. ե. / 51.116667° հս. լ. 17.033333° աե. ե.
Երկիր Լեհաստան Լեհաստան
Բուրմիստր Ռաֆալ Դուտկևիչ
Այլ անվանումներ մինչ 1945 թվականը՝ Breslau
Տվյալ կարգավիճակում 1214-ից
Մակերես 292,9 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 105-155 մ
Բնակչություն 632 996 մարդ (2010)
Խտություն 2162 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +48 71
Փոստային ինդեքսներ 50-001 մինչև 54-705
Ավտոմոբիլային կոդ DW
Պաշտոնական կայք www.wroclaw.pl
##Վրոցլավ (Լեհաստան)
Red pog.png

Վրոցլավ (Wroclaw), քաղաք Լեհաստանի հարավ-արևմուտքում, նավահանգիստ Օդրա գետի ափին, Վրոցլավի վոյեվոդության վարչական կենտրոնը։ 622 հազար բնակչությամբ (1981 թվական)։ Տրանսպորտային հանգույց է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, մետալուրգիան, քիմիական, թեթև, սննդի և պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Կա ՋԷԿ, գազի գործարան։ Ունի մի քանի ԲՈւՀ (այդ թվում՝ համալսարան)։ Պատմական աղբյուրներում առաջին անգամ (Բրեսլավլ անունով) հիշատակվում է 980 թվականին։ 1000 թվականից եղել է եպիսկոպոսության կենտրոն։ 1335 թվականից մտել է Չեխական թագավորության կազմի մեջ և Սիլեզիայի գլխավոր քաղաքն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945 թվականներ) ժամանակ օկուպացրել են գերմանացիները։ Կա քաղաքա-պետարան (XIII—XVI դարեր․), կաթոլիկ եկեղեցի (XIII —XVIII դարեր), վերամիավորման ցուցահանդես համալիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png