Կառլոս Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Մեծ
Կայսր
Կառլոս Մեծ (XIX դարի պատկեր)
Կառլոս Մեծ (XIX դարի պատկեր)
Իշխանություն 800, դեկտեմբերի 25814, հունվարի 28
Թագադրում 800, դեկտեմբերի 25
Լրիվ անուն Կառլոս Մեծ Ֆրանկ
ֆրանսերեն Charles Le Grand or Charlemagne
գերմաներեն Karl der Große
լատիներեն Karl der Große
Տիտղոսներ Ֆրանկների թագավոր (768-814)
Լոմբարդիայի թագավոր (774-814)
Ծնվել է՝ 2 ապրիլի, 747
Ծննդավայր Ֆրանկական թագավորություն
Մահացել է՝ 28 հունվարի, 814
Վախճանի վայր Աախեն
Թաղվել է՝ Աախենի տաճար
Ազգություն Ֆրանսիացի
Նախորդ Պիպին Կարճահասակ
Հաջորդող Լյուդովիկոս Բարեպաշտ
Թագավորական Տուն Ֆրանկական
Տոհմ Կարոլինգներ
Հայր Պիպին Կարճահասակ
Մայր Բերտրադա Լաոնցի

Կառլ I Մեծ (լատ.՝ Carolus Magnus, գերմ.՝ Karl der Große, ֆր.՝  Karl der Große, ապրիլի 2, 747 - հունվարի 28, 814 Աախեն), ֆրանկների արքա 768 թվականից, լանգոբարդների արքա 774 թվականից, Բավարիայի դուքս 788 թվականից, Արևմուտքի կայսր 800 թվականից։ Պիպին Կարճահասակի ավագ որդին։ Նրա անունով Պիպինների հարստությունը սկսվել է կոչվել Կարոլինգյան։ Կառլոսը «Մեծ» է հորջորջվել դեռևս կենդանության օրոք։

Կառլոս Մեծը պատմության մեջ նշանավոր միապետներից մեկն է։ Գահակալության վերջին տարիներին նրա իշխանությունը տարածվում էր ամբողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի վրա՝ Հյուսիսային ծովից մինչև Միջերկրական և Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրիատիկ ծովի արևելյան ափը։ Կառլոսը արշավանքներ է կատարել Իսպանիա և Արևելյան Եվրոպա, իսկ Բալկաններում մոտեցել է անմիջականորեն Բյուզանդական կայսրության տիրույթներին։

Կառլոս Մեծը ոչ միայն նշանավոր զորավար էր, այլ նաև փայլուն վարչարար, որը արտառոց արդյունավետությամբ կառավարում էր իր հսկայական և բարդ կառուցվածք ունեցող տիրույթները։ Նա անց է կացրել բազմաթիվ տնտեսական և ագրարային բարեփոխումներ, հովանավորել է կրթությանը, ակտիվորեն մասնակցել է բարդ եկեղեցական հարցերի լուծմանը։

Կարլոս Մեծի պատերազմները[խմբագրել]

Կառլոս Մեծի պատկերով դրամ

Գրեթե ամեն տարի Կարլը մեծաթիվ զորքի գլուխ անցած հեռավոր արշավանքներ էր ձեռնարկում: Երկու անգամ ֆրանկներն անցան Ալպերը և ներխուժեցին Իտալիա: Կարլն իր տիրույթներին միացրեց այդ հարուստ երկրի մեծ մասը: Նա շարունակեց հոր՝ Պիպին Կարճահասակի պատերազմները լանգոբարդների դեմ: Երկու արշավանք կազմակերպեց դեպի Իտալիա, ձեռբակալեց լանգոբարդների արքային և հյուսիսային շրջանները միացրեց իր թագասվորությանը: Երկար պատերազմներ մղեց Իսպանիայում հաստատված արաբների դեմ և վերջիվերջո ֆրանկներին հաջողվեց հաղթել արաբներին և խլել նրանցից Հյուսիսային Իսպանիան՝ Բարսելոնա մայրաքաղաքով: Կարլոս Մեծի մղած պատերազմներից ամենաերկարատևը Սաքսոնիայի նվաճումն էր, որը տևեց ավելի քան 30 տարի (772-804): Այնուհետև նվաճեց Բավարիան:

Ընդհանուր առմամբ կազմակերպեց 50 արշավանք, որոնցից 30-ը անձամբ էր գլխավորում:

Այս նվաճումների արդյունքում Ֆրանկական թագավորությունը իր տարածքով մոտավորապես համապատասխանում էր նախկին Արևմտահռոմեական կայսրությանը: Նվաճումներից հետո, արդեն 800 թվականին Կարլոսը ժամանեց Հռոմ և Սուրբ Պետրոսի տաճարում՝ Լևոն 3-րդ պապը նրան թագադրեց կայսերական թագով, իսկ 812 թվականին Բյուզանդիան պաշտոնապես ճանաչեց Կարլոս Մեծի կայսրությունը:

Կարլոս Մեծն ուներ վիթխարի հասակ և ամուր կազմվածք: Նա մահացավ 70 տարեկան հասակում, որն այդ ժամանակաշրջանի համար անսովոր տարիք էր, ուստի ժամանակակիցները մտածում էին, որ նա Աստծո ընտրյալն էր: Նրանից հետո հետո կառավարում է նրա որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը, ով 843 թվականին Վերդեն քաղաքում կնքված դաշնագրով կայսրությունը բաժանում է իր որդիների միջև:


Կառլոս Մեծի նվաճումները      Պիպին Կարճահասակի մահվան պահին (768)     Կառլոս Մեծի նվաճումները (768-814)      Կախյալ տարածքներ