Կարոլինգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարոլինգններ, (լատիներեն Carolingi, ֆրանսերեն Carolingiens, գերմաներեն Karolinger), թագավորական և կայսերական դինաստիա Ֆրանկական պետությունում։ Անվանումը՝ Կարչոս Մեծի անունից։ Կարոլինգների դինաստիան հաջորդել է Մերովինգներին (751 թվականից) և թագավորել մինչե X դար։ Կարոլինգներն հզորության գագաթնակետին հասան Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան։ Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը (թագավորել է 814-840 թվականներին)։ 843 թվականի Վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև։ Կարլոս III Հաստամարմինը (կայսր 881-ից 887 թվականներին) կարճ ժամանակով վերամիավորեց կայսրությունը։ Նրանից հետո Կարոլինգները թագավորեցին Իտալիայում մինչև 905 թվականը, Արևելաֆրանկական թագավորությունում (Ֆրանսիայում՝ մինչև 987թվականը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png