Բուրգունդիայի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուրգունդիայի թագավորություն
 
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Արլյա
Իշխանություն
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն


Բուրգունդիայի թագավորություն, միջնադարյան քաղաքակրթություն, որը գոյատևել է 10-14-րդ դարերում այժմյան հարավարևելյան Ֆրանսիայում(Պրովանսի, Դոֆինեի, Սավոյայի, Ֆրանշ-Կոնտեի շրջաններում և Արևմտյան Շվեյցարիայում)։ Առաջացել է 933 թվականին Վերին և Ստորին Բուրգունդիաների միավորումից։ 1032-1034 թվականներին անզավակ թագավոր Ռուդոլֆ III-ի մահից հետո տեղի է ունեցել պատերազմ Բուրգունդյան Ժառանգության համար, այն մտել է Սրբազան Հռոմեական կայսրության կազմը երրորդ թագավորության կարգավիճակով Գերմանիայի և Իտալիայի շարքում։ Ուշ թագավորությունը մասնատվել է մանր ֆեոդալական պետությունների։Առավել հայտնի են Պրովանսի և Սավոյայի կոմսությունները։ Մեծ մասը աստիճանաբար միացել է Ֆրանսիային։ Լատինական անվանումը մայրաքաղաքի(Արլյա), նույնպես ստացել է ճանաչվածություն Արլեատ և Արլետական թագավորություն անվամբ։ Ժամանակակից մարզը և Բուրգունդիա շրջանը երբեք չեն մտել Բուրգունդական թագավորության մեջ՝ մնալով դքսություն Ֆրանսիայի ավատաիշխանական թագավորության տակ։

Առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արլյատյան թագավորության ծագումը կապված է ֆրանկական Բուրգունդիա թագավորության հետ, որն ընդհատումներով գոյություն է ունեցել VI-VIII դարերում՝ լինելով Մերովինգների երեք թագավորություններից մեկը Ավստրիազիայի և Նեյստրիայի հետ։ Ֆրանկական Բուրգունդիան իր հերթին զբաղեցրել է հինգերմանական բուրգունդական ցեղերի տարածքը՝ ենթարկվելով Քլոդվիգ I-ի որդիներին։ Կառլոս Մեծ-ի կայսրության ստեղծումից հետո այն մտել են միակ Ֆրանկական թագավորության կազմի մեջ։ Բուրգունդական պետականության ավանդույթները պահպանվել են և X դարում։ Կառլոսի թագավորության անկումից հետո Վերդենի 843 թվականի դաշնագրի կնքման արդյունքում Հին Բուրգունդիայի տարածքը, այսինքն՝Ռոնի և Սոնի գետաբերանների հողերը՝ Լուարայից Ալպ մտել է Լոթար I-ի «Միջին թագավորության» մեջ, որը Լոթարինգիան և Իտալիան նույնպես ներառում է։ Միայն հյուսիսարևմտյան մի փոքր մասը Ֆրանկական Բուրգունդիայի Սոնից արևմուտք տրվել է Արևմտաֆրանկական թագավորությանը(ապագա Ֆրանսիա) և ավելի ուշ դարձել Բուրգունդիայի դքսության տարածքային հիմքը։ Լոթար I-ի մահով նրա տերությունը նույնպես անկում է ապրել։ Իտալիան և կայսրի տիտղոսը ստացել է ավագ որդի Լյուդովիկոս II-ը, Լոթարինգիան՝ միջնակ որդին՝ Լոթար II-ը, իսկ Բուրգունդիան՝ ներառյալ Պրովանսը, տրվել է կրտսեր որդուն՝ Կարլին։ Կարլի թագավորության կենտրոնը Պրովանսում էր, և այն ստացավ Պրովանսի թագավորություն անունը։ Բայց Կարլ թագավորի մահից հետո 863 թվականին նրա թագավորությունը դադարեց գոյություն ունենալուց։ Հյուսիսային մասը(Վերին Բուրգունդիան) անցավ Լոթար II-ին, իսկ հարավայինը(Ներքին Բուրգունդիա)` Լյուդովիկոս II-ին։ Վերջիվերջո 870 թվականին կնքվեց Մերսենյան պայմանագիրը, որի համաձայն` Վերինը միացվեց Արևելաֆրանկական թագավորությանը(ապագա Գերմանիա), Ստորինը ընկավ Արևմտաֆրանկական իշխանության տակ։ Միայն տեղական արիստոկրատիան ընդդիմացավ Բուրգունդիայի՝ այդ խոշոր պետականության մեջ մուտք գործելուն։ 879 թվականին Ստորին Բուրգունդիայում, իսկ 888 թվականին Վերին Բուրգունդիայում ապստամբություն բռնկվեց, որի արդյունքում առաջացան անկախ պետություններ։ Բուրգունդիայի Ստորին թագավորության կազմի մեջ (Վիեննա կենտրոնով), մտան պատմական մարզեր Վենեսսենը Սավոյան, Լիոնը, Վիվաֆրեն և Բրեսսը։ Վերին թագավորությունը՝ Ջենովա մայրաքաղաքով, ներառեց Ֆրանշ-Կոնտեն, Շաբլեն և ժամանակակից Շվեյցարիայի արևմտյան կեսը։

933 թվականին Վերին թագավորության թագավոր Ռուդոլֆ II-ի և Ստորին թագավորության կառավարիչ Հուգո Արլյանցու միջև կնքվել է համաձայնագիր՝ ըստ որի Հուգոն զիջել է Ռուդոլֆ II-ին իր տարածքը՝ իտալական թագից հրաժարվելու փոխարեն։ Արդյունքում երկու Բուրգունդական թագավորությունները միավորվել են Ռուդոլֆ II-ի իշխանության տակ։ Ռուդոլֆ II-ը դարձել է միավորված Բուրգունդական թագավորության առաջին թագավորը։ Նոր պետական միավորման մայրաքաղաքը դարձել է Արլը՝ Ռոնի դելտայում, որի լատինական անվանումը(Արելատ) սկսել է օգտագործվել որպես Բուրգունդական թագավորության անվանում։


Սուրբ Տրոֆիմի Մայր Տաճարը Արլում . Բուրգունդական թագավորների թագադրման վայր

Քաղաքական զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական իշխանությունը Արելատյան պետությունում մնում է բավականին թույլ։ Ֆեոդալիզմի զարգացման ընթացքը բերում է տեղական արիստոկրատիայի կազմավորման և նրանց ինքնուրույնության ընդլայնման։ Որոշակի մակարդակով պահպանվել էր նաև Վերին Բուրգունդիայի ինքնուրույնությունը։ Կառավարող արքայատոհմը իր դիրքորոշմամբ տեղական ֆեոդալ-բարոնների կողմից հանդիպեց հակառակության, որոնք ստորինբուրգունդյան արքայական Բոզոնիդով տան(Հուգո, Բուրգունդիայի դուքս, Կարլ Կոնստանտին, կոմս Վյենսկի) հետ կապեր ունեին։ Բացի դրանից պետությունը տուժում էր արաբների՝ հարավային շրջանների վրա շարունակական հարձակումներից և Վերին Բուրգունդիայի վրա հունգարների հարձակումից։ Արաբական ծովահենները հիմնվում են Պրովանսի ափին՝ Ֆրեժյուսի մոտ, որտեղից հարձակումներ էին գործում թագավորության ներքին շրջանների, նաև հարևան երկրների՝ Իտալիայի և Գերմանիայի վրա։

Բուրգունդիայի թագավոր Կոնրադի կառավարման շրջանում(937-997) պետությունը հակվեց դեպի Գերմանիան և ճանաչեց Հռոմեական Սրբազան կայսրության գերիշխանությունը։ Եթե 930-ական թվականներին արաբներին հաջողվեց հասնել մինչև Ջենովա և Վալա, ապա Հիյոմ I -ի՝ Արլի կոմսի եռանդուն գործունեության շնորհիվ հնարավոր եղավ գրոհել արաբների վրա և կործանել նրանց Փրակսինետ ամրոցը։ Արդյունքում Պրովանսը ազատագրվեց, իսկ արաբները վռնդվեցին երկրի սահմաններից։ Կոնրադ թագավորի ժառանգորդը՝ Ռուդոլֆ III-ը(997-1032) դուրս եկավ տեղական բարոնների անջատողական ձգտումների դեմ, ամենից առաջ Բուրգունդական կոմսերի դեմ, նաև Գերմանիայի կայսր Հենրիխ II-ի(մոր կողմից ազգական Ռուդոլֆին) ճնշման տակ 1016 թվականին նրան հայտարարեց իր ժառանգորդը։ Ռուդոլֆ III-ի մահից հետո՝ 1032 թվականին, Կոնրադ II-ը առաջ քաշեց իր հավակնությունները Բուրգունդական գահի նկատմամբ։ 1034 թվականին բուրգունդական ազնվականությունը և հոգևորականությունը Կոնրադ II-ին ընտրեցին թագավոր։ Դա Բուրգունդիայի համար նշանակում էր մտնել Հռոմեական Սրբազան կայսրության մեջ որպես երրորդ թագավորություն Գերմանիայի և Իտալիայի շարքում։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգունդիայի թագավորի տիտղոսը շարունակում էր պատկանել Սրբազան Հռոմեական կայսրության կայսրերին մինչև նրա անկումը 1806 թվականը։ Թեև թագավորությունը ձևականորեն մնում էր կայսրության առանձին միավոր, սակայն փաստացի այն կորցրել էր ինքնուրույնությունը՝ դառնալով կայսրերի տիրույթը։ Միաժամանակ երկրում կենտրոնական Իշխանությունը թուլացել էր, և Բուրգունդիան բաժանվել էր մի քանի կիսանկախ իշխանությունների։ 12-րդ դարի վերջին տարածաշրջանի վրա առավելապես ազդեցություն ձեռք բերեցին Բուրգունդիայի պֆալցկոմսերը և Սավոյայի կոմսերը պետության հյուսիսում, վիենական դոֆինները և Պրովանսի կոմսերը՝ հարավում։ Միաժամանակ թագավորության տարածք սկսեցին ներթափանցել այլ տերություններ։ Ավինյոնը և Վալենտինուան ընկան Թուլուզի կոմսերի տիրապետության տակ։

1242 թվականին Պրովանսը ժառանգեց ֆրանսիական արքայազն Կարլ I Անժուացին, որը վերջնականապես այդ տարածքը հանեց կայսրության վերահսկողությունից։ Վերջին թագադրությունը Արլում կայացավ 1365 թվականին։

Բուրգունդական թագավորների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլինգներ[խմբագրել | խմբագրել կոդը]



Ստորին Բուրգունդիայի թագավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Թագավորներ Վերին Բուրգունդիայի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 888-912։ Ռուդոլֆ I; Թագավոր Վերին Բուրգունդիայի;
  • 912-937-Թագավոր Վերին Բուրգունդիայի, 933-ից Ստորին Բուրգունդիայի թագավոր ;

Բուրգունդիայի թագավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Арелатское государство // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.