Սոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոն գետ

Սոն, անգլ.՝ Saone գետ Ֆրանսիայում, Ռոնի վտակը։ Երկարությունը 482 Կմ է, ավազանը՝ մոտ 30 հազար Կմ²։ Սկիզբ է առնում Լոթարինգյան սարավանդից, հոսում Սոն-Ռոնյան միջլեռնային իջվածքով։ Սնումը հիմնականում անձրևային է, ջրառատ է նոյեմբեր-ապրիլ ամիսներին։ Տարեկան միջին ծախսը մոտ 400 մ³/վրկ է (գետաբերանի մոտ)։ Նավարկելի է։ Ջրանցքներով միացած է Մոզել, Լուար, Մառն, Սեն, Հռենոս գետերին։ Գետաբերանում է Լիոնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png