Մառն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մառն
Marne
Մառն գետը
Մառն գետը
MapMarne.jpg
Բնութագիր
Երկարություն 525 կմ
Ավազանի մակերես 12 800 կմ2
Ջրահոսք
Ակունք Լանգր սարավանդ
Գետաբերան Փարիզից փոքր ինչ վերև
Տեղակայում
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Գետը Վիքիպահեստում

Մառն (ֆր.՝ Marne, լատ.՝ Matrona, Materna), գետ Ֆրանսիայի հյուսիսում, Սենի աջ վտակը։ Երկարությունը 525 կիլոմետր է, ավազանը՝ 12,7 հազար կմ2։ Սկիզբ է առնում Լանգր սարավանդից, Փարիզի մոտ միախառնվում Սենին։

Սնումը անձրևային է։ Վարարում է ձմռանը, ծանծաղում՝ ամռանը։ Նավարկելի է մինչև Էպիեռնե քաղաքը։ Ջրանցքներով միացած է Մաաս և Հռենոս գետերի ավազաններին։ Մառնի մոտ աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի է ունեցել խոշոր ճակատամարտ` Մառնի ճակատամարտը։