Մավրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մավրեր ,

  1. Մավրիտանիայի հիմնական բնակչությանը հնում հռոմեացիների տված անվանումը։
  2. Միջին դարերում Արևմտյան Եվրոպայում Պիրենյան թերակղզու և Հյուսիսային Աֆրիկայի արևմտյան մասի մահմեդական բնակչության անվանումը։
  3. Մավրեր ցեյլոնյան, էթնիկական խումբ Ցեյլոն կղզում (Շրի Լանկա)՝ արաբ վերաբնակիչների (VII-XII դդ.) և բնիկ սինգալուհիների ու թամիլուհիների ամուսնությունից առաջացած սերունդները (ավելի քան 600 եզ., 1980)։ Խոսում են սինգալերեն կամ թամիլերեն։ Դավանում են մահմեդականություն։ Ավանդական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png