Պիպին Կարճահասակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիպին Կարճահասակ (751/2-768թթ.) Ֆրանկական պետության թագավոր 751/2-ից մինչև մահը։ Հեղաշրջումը կատարվեց Հռոմի պապի թույլտվությամբ։ Վարձահատույց լինելու համար Պիպինը արշավեց Հյուսիսային Իտալիա՝ լանգոբարդների դեմ։ Նրանցից խլված հողերը նա նվիրեց պապին։ Այս տարածքների վրա կազմավորվեց Պապական պետությունը։

Պիպինի գահակալումով Ֆրանկական պետությունում հաստատվեց Կարոլինգների արքայատոհմը։ Տոհմանունը առաջացել է Պիպինի ավագ որդի՝ Կարլոս Մեծի անունից, ով հաջորդեցՊիպինին։