Վանահայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանահայր, վանական հաստատության հոգևոր առաջնորդ։ Այդ պաշտոնը սահմանվել է 4-5-րդ դարեր՝ մի շարք երկրներում քրիստոնեությունը պաշտոնական կրոն հռչակելուց հետո։ Եկեղեցական նվիրապետության մեջ վանահայրը դասվել է եպիսկոպոսից հետո։ Նրան ընտրել են վանքի միաբանները, հաստատել է վերադաս եպիսկոպոսը։

Վանական կալվածատիրության աճի և տնտեսական հզորության հետևանքով շատ վանահայրեր անկախացել են եպիսկոպոսից և անմիջաբար ենթարկվել իրենց եկեղեցու գերագույն պետին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 267
Ընթերցե՛ք «վանահայր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանահայր» հոդվածին։