Այ-փի հասցեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այ-փի (IP, անգլ.՝ Internet Protocol Address) հասցեները թվային հասցեներ են, որոնք ցանցին միացած բոլոր համակարգիչները պետք է ունենան։ Այդ հասցեները եզակի են՝ համացանցին միացած երկու համակարգիչ չեն կարող ունենալ միանման Այ-փի հասցե։ Դա էլ հասցեները դարձնում է հնարավոր դեֆիցիտային ռեսուրս։ Այ-փի հասցեների բաշխման համակարգը կազմակերպված է ստորակարգությամբ։ «Վերևում» գտնվում է համացանցում անունների շնորհման վարչությունը (անգլ.՝ Internet Assigned Numbers Authority, IANA), որը ICANN-ի դուստր կառույցն է։ IANA-ն Այ-փի հասցեների բլոկները բաշխում է տարածաշրջանային հինգ համացանցային մատենավարությունների միջև։ Տարածաշրջանային համացանցային մատենավարություններն, իրենց հերթին, հասցեները բաժանում են ազգային ու տեղական համացանցային մատենավարությունների միջև, իսկ դրանք Այ-փի հասցեները փոխանցում են ավելի ցածր աստիճանի, համացանցային ոչ ﬔծ ծառայություններ մատուցողներին, ընկերություններին և մասնավոր անձանց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Յովան Կուրբալիա, «Համացանցի Կառավարում» Երևան, 2012, ISBN: 978-99932-53-23-5